o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մուլտի Գրուպ» Կոնցեռնը որոշել է կասեցնել Կապանում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները

24.09.2019 22:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
«Մուլտի Գրուպ» Կոնցեռնը որոշել է կասեցնել Կապանում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները

«Մուլտի Գրուպ» Կոնցեռնի տնօրենների խորհուրդը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ որոշել է կասեցնել Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև։

Երկրում մոլեգնում է ֆինանսական տեռորը. Փաշինյանը որոշել է վերացնել կանխիկ դրամի շրջանառությունը

««Ինչպես տեղյակ եք, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Կապան համայնքում նախատեսում էր կառուցել ցեմենտի աղացման արտադրամաս:  Օրենքով նախատեսված ընթացակարգով համայնքում պետք է կազմակերպվեին հանրային լսումներ, որոնց կայացումը սակայն շուրջ 2 տարի խոչընդոտվում էր տեղի հասարակական կազմակերպությունների և բնակիչների կողմից: 

«Մուլտի Գրուպ» Կոնցեռնի տնօրենների խորհուրդը, հաշվի առնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի  կողմից մշտապես հնչեցված այն տեսակետը, որ ցանկացած հարցում պետք է ականջալուր լինել ժողովրդի ցանկությանը, որոշում է կայացրել կասեցնել Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները»»,- նշված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ «Հետքը» անդրադարձել էր Կապանի բնակիչների՝ «Արարատցեմենտի» արտադրամաս բացելու դեմ կազմակերպած ստորագրահավաքին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА