o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ ես համառորեն խուսափում միջազգային խորհրդարանական հարթակներում հիշատակել Արցախի ինքնորոշման իրավունքը. Արմեն Աշոտյան

24.09.2019 18:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ինչո՞ւ ես համառորեն խուսափում միջազգային խորհրդարանական հարթակներում հիշատակել Արցախի ինքնորոշման իրավունքը. Արմեն Աշոտյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին գտնվում է Նուրսուլթանում և մասնակցում Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ համաժողովին:

Ահա հատված իր ելույթից. "Մեզ համար գերակա նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության հարցը, ժողովրդի անվտանգ եւ ազատ գոյության անհերքելի իրավունքի նկատմամբ հարգանքը":

«Ոչ մի քաղաքական ուժ առանձին վերցրած միայնակ չի կարողանալու հաղթել այն հրեշին, որի պայմանական անունը Նիկոլ Փաշինյան է». Արմեն Աշոտյան

Հերթական անգամ, չեմ հասկանում, թե ինչու, Հայաստանի Ազգային Ժողովի ղեկավարը միջազգային հարթակներում իր ելույթներում խուսափում է հիշատակել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում:

Նախորդ անգամ անձամբ եմ լսել Մոսկվայում պառլամենտարիզմին նվիիրված միջազգային համաժողովին բառացի հետևյալը. "Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ եւ ազատ ապրելու անվիճելի իրավունքի հարգման վրա:"

Արարատ ջան, Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված կարգավորման հիմնարար սկզբունքների մեջ չկա "ժողովրդի անվտանգ եւ ազատ գոյության" և ոչ մի իրավունք: Ավելին, այդպիսի իրավունք հիշատակված չէ նաև Հելսինկյան եզրափակիչ ակտում:

Բացատրիր ինձ և հայ ժողովրդին, թե ինչու՞ ես համառորեն խուսափում միջազգային խորհրդարանական հարթակներում հիշատակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Ի՞նչն է պատճառը: Կարգավորման նոր սկզբունքնե՞ր եք մշակում: Վախենու՞մ եք: Ինքնե՞րդ չեք ճանաչում այդ իրավունքը: Նիկո՞լը չի թողնում:

Ճանաչելով քեզ, շահարկման դաշտ չեմ ուզում մտնել, բայց բարի եղիր այդ դեպքում ինքդ պարզաբանել այս շատ տարօրինակ, տհաճ և "ոչ ինքնիշխան" իրողությունը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА