o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր «սպառազինությունը» մեր ժողովուրդների միջեւ բարեկամությունն է». Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)

24.09.2019 22:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՄՇԱԿՈՒՅԹ
«Մեր «սպառազինությունը» մեր ժողովուրդների միջեւ բարեկամությունն է». Հայկ Բաբուխանյան (Տեսանյութ)

Ղրիմում սեպտեմբերի 20-24-ը անցկացվում է Հայաստանի մշակույթի օրերը: Այդ առթիվ Հայաստանից մեծ պատվիրակություն է ժամանել Ղրիմ` «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական մասնաճյուղի ղեկավար, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ գլխավորությամբ:

​​​​​​​«Ոչ մի կերպ չեն «բարիշում» ազգայինի, ավանդականի հետ, պինդ խռով են». Շարմազանով (Տեսանյութ)

ՂՐԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԱՂ ՈՒ ՀԱՑՈՎ

Հայաստանյան պատվիրակությանը, որի կազմում են մշակութային, քաղաքական գործիչներ, պատմաբաններ, արդեն Կերչ քաղաքի մուտքի մոտ սեպտեմբերի 20-ին աղ ու հացով դիմավորեցին Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչները` Ղրիմի ինքնապաշտպանության 4-րդ գումարտակի հրամանատար, Սիմֆերոպոլի հայ համայնքի ղեկավար, պատգամավոր ԱՐՄԵՆ (ՍԱՄՎԵԼ) ՄԱՐԴՈՅԱՆԻ գլխավորությամբ: Արարողության պարտականությունը տրված էր Ղրիմի «Արարատ» համույթի երկու սաներին, որոնցից փոքրիկ, կիսով հայուհին ռուսական ակցենտով արտասանեց Հովհաննես Շիրազի «Սուրբ հայրենիք» բանաստեղծությունը: Ի պատասխան ընդունելության` հայկական պատվիրակության անդամները` «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ, շուրջպար բռնեցին, ապա շարժվեցին դեպի Կերչում գտնվող հայկական եկեղեցի:

«Երեւանյան եկեղեցիների վրա հարձակվողներն Ադրբեջանի գործակալներ են»

ԹԵՈԴՈՍԻԱՅՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԵՐԻՆ ՊԱՏԵԼ ԷՐ ԿԱՐՈՏՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ

Նույն օրը Թեոդոսիայում հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը կրող փողոցում տեղակայված մեծ բեմում մեկնարկեց Հայաստանի մշակույթի օրերը: Պաշտոնական բացումից հետո Հայաստանից ու Ռուսաստանի այլ քաղաքներից Թեոդոսիա ժամանած արտիստները տեղացիներին ու զբոսաշրջիկներին ներկայացրին հայկական մշակույթի շունչը: Ինչպես հանդիսատեսն էր վկայում, համերգային երեկոն մեկին հիշեցրեց իր վաղեմի հայ ընկերոջը, մյուսին տեղափոխեց Հայաստան, հաջորդին էլ հետաքրքրեց հայկական երգն ու պարը: Իսկ արդեն Թեոդոսիայում բնակվող հայերին էլ, կարոտն ու հայկական ջերմությունն էր պատել:

ԲՀԿ-ն առաջնորդվում է ՀՀԿ-ի բանաձեվո՞վ

«ՄՇԱԿՈՒՅԹՆ ԱՅՆ Է, ԻՆՉԸ ՄՏԵՐՄԱՑՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ»

Թեոդոսիայում ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ միջոցառման մեկնարկին նշեց, որ բոլորովին պատահական չէ «Հայաստանի մշակույթի օրերը» Ղրիմի հենց այս քաղաքից սկսելը. «Մենք գիտենք, թե այս քաղաքի զարգացման գործում ինչ ներդրում են ունեցել հայ ժողովրդի լավագույն ներկայացուցիչները, որոնցից է Հովհաննես Այվազովսկին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ղրիմի Հանրապետության ղեկավարությանը եւ հատկապես` Ղրիմի Հանրապետության կառավարության փոխնախագահ, ՌԴ նախագահին կից Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրատովին` այստեղ Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու համար: Նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Թեոդոսիա քաղաքի ղեկավարությանը, տեղի հայկական սփյուռքին: Մշակույթն այն է, ինչը մտերմացնում է ժողովուրդներին եւ հարստացնում բոլորիս: Հայ-ռուսական բարեկամությունը խարսխված է հենց հումանիտար կապերով` մեր եղբայրական ժողովուրդների ընդհաուր մշակույթով եւ քրիստոնեական հավատքով: Այս ամենը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ իրար, հարստացնել միմյանց` մեր մշակութային ձեռքբերումներով եւ այն ամենով, ինչ ժառանգել ենք մեր հայրերից  եւ պապերից, որոնք միասին ժամանակին ազատագրել են Ղրիմը»:

«Պետք է պատրաստ լինեինք մատրոսժելեզնյակների հայհոյանքներին»

«Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական մասնաճյուղի ղեկավարը հիշեցրեց, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ` 1943-44 թթ.-ին, հայկական դիվիզիաները եւս մասնակցել են Ղրիմի ազատագրմանը:

«Մեր «սպառազինությունը» մեր ժողովուրդների միջեւ բարեկամությունն է: Ցանկանում եմ հաջող ընթացք այս միջոցառումներին»,- եզրափակելով խոսքը` ընդգծեց Բաբուխանյանը:

«ԱՅՆՊԻՍԻ ԶԳԱՑՈՒՄ Է, ՈՐ ԳՏՆՎՈՒՄ ԵՆՔ ԾՈՎԱՓՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Գողականների հարցում համաձայնության չեն եկել

Ղրիմի հայ համայնքի մշակութային գծով փոխնախագահ ՎԱՀԱՆ ՎԵՐՄԻՇՅԱՆՆ էլ, անդրադառնալով Թեոդոսիայից մեկնարկող «Հայաստանի մշակույթի օրերին», ասաց. «Այստեղ ամեն քարը շնչում է Այվազովսկու ոգով, Սեւ ծովի ամեն մի ալիքը նկարված է իր վրձնով: Հայաստանի մշակույթի օրերը մեկնարկեց այս հրաշալի քաղաքում, որտեղ յուրաքանչյուր անգամ մեծ հաճույքով ենք լինում, եւ ամեն անգամ այնպիսի զգացում է, որ գտնվում ենք ծովափնյա Հայաստանում»:

«Գտնում եմ, որ ճիշտ չէր». Լարիսա Ալավերդյանը՝ Վազգեն Մանուկյանի հրաժարականի մասին

Թեոդոսիա քաղաքի ղեկավարության եւ ժողովրդի անունից հայաստանյան պատվիրակությանը եւ նաեւ «Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառման ներկաներին ողջունեց Թեոդոսիայի մունիցիպալիտետի ղեկավարի տեղակալ ՊՅՈՏՐ ՊՈԼՏՈՎՍԿԻՆ:

«Մեր քաղաքը կապված է հայ ժողովրդի հետ, քանի որ Այվազովսկին եղել է մեր քաղաքի որդին ու հայրը: Նա շատ բան է արել մեր քաղաքի զարգացման եւ պատմության համար: Հայաստանին ցանկանում ենք ստեղծագործական հաջողություններ, որովհետեւ այսպիսի միջոցառումներով նոր սերնդին մոտեցնում եք մշակույթին: Մեր ուժը միասնության մեջ է»,- շեշտեց Պոլտովսկին:

​​​​​​​«Երկրի փաստացի ղեկավարը մինչեւ հիմա չի տիրապետում Արցախյան հիմնահարցի պատմությանն ու խնդիրներին»

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՏԱՂԱՎԱՐՈՎ

Ի դեպ, նշենք, որ Ղրիմում Հայաստանի օրերի շրջանակում Երեւանի Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը ներկայացավ յուրահատուկ տաղավարով` Հովհաննես Այվազովսկու եւ ընդհանրապես` Ղրիմում ապրած եւ ստեղծագործած այլ երեւելիների հետ առնչվող անձնական փաստաթղթերի ու գեղարվեստական ստեղծագործությունների կրկնօրինակների ցուցադրությամբ: Հատկանշական է, որ բացօթյա ցուցադրությունը ընթանում էր հենց մեծ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը կրող փողոցի եւ նրա տուն-թանգարանից մի քանի մետր հեռավորության վրա: Սակայն դա ամենեւին էլ չխանգարեց, որ թանգարանի տաղավարը մշտապես լեցուն լինի այցելուներով: Ե՛վ տեղացիները, ե՛ւ զբոսաշրջիկները համակ ուշադրությամբ ուսումնասիրում էին եւ լսում թանգարանի թատերական բաժնի ավագ գիտաշխատող ԱՐՄԻՆԵ ՇԱՎԱՐՇՅԱՆԻ մեկնաբանությունը` յուրաքանչյուր ցուցանմուշի պատմությունն ու կարեւորությունը: Օրինակ` Երվանդ Շահազիզի վերարտադրած Այվազովսկու հուշերը, Պետրոս Ադամյանի նամակը` Այվազովսկուն, Ալեքսանդր Օրլովի շնորհակալական նամակը` Այվազովսկուն, Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդ» երաժշտական ստեղծագործության պարտիտուրը, որը նա իր ընծայագրով նվիրել է Ալեքսանդր Սպենդիարյանին, Այվազովսկու նամակները` Խորեն Ստեփանեին, Գալուստ Գյուլբենկյանին, Կարապետ Կոստանյանին, ինչպես նաեւ այլ գեղարվեստական ստեղծագործություններ, լուսանկարներ եւ ազդագրեր:

«ՇնորհակալուՉուն, շնորհակալուՉուն, շնորհակալուՉուն». Գագիկ Ծառուկյան

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հայաստանից ժամանած հայկական պատվիրակությունը շրջայց ունեցավ նաեւ Այվազովսկու տուն-թանգարանում: Նշենք, որ Չարենցի անվան գրականության թանգարանի թատերական բաժնի ավագ գիտաշխատող Ա. Շավարշյանը դատարկաձեռն չէր եկել, այլ` Թեոդոսիայի Այվազովսկու թանգարանի տնօրեն ՏԱՏՅԱՆԱ ԳԱՅԴՈՒԿԻՆԻ հետ կարճ-հանդիպման ընթացքում նվիրեց գրականության եւ արվեստի թանգարանի հրատարակած ուղեցույցը: Իսկ տիկին Գայդուկն էլ իր հերթին Գրականության թանգարանին նվիրեց Այվազովսկու թանգարանի ստեղծագործություններից կազմած պատկերազարդ գիրքը:

«Անընդունելի են բոլոր այդ «սեռական» օրակարգերը». Արման Աբովյան

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА