o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ՊՈՊՈՒԼԻԶՄՈՎ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՆԵՐԴՐՈՂԻ ԱԿԱՆՋՆԵՐԻՑ «ԼԱՊՇԱ ՉԵՍ ԿԱԽԻ»

24.09.2019 21:40 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ՊՈՊՈՒԼԻԶՄՈՎ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՆԵՐԴՐՈՂԻ ԱԿԱՆՋՆԵՐԻՑ «ԼԱՊՇԱ ՉԵՍ ԿԱԽԻ»

Ամերիկյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը պոպուլիստական բուռն տարերքի մեջ է: Եվ դա հասկանալի է: Նախ, կան բազում «թարմ ականջներ», որոնց համար առաջին դեմքից լսած «հեղափոխական գլուխգովանությունը» նոր բան է, ու պետք չէ առիթը բաց թողնել: Եվ հետո, ամերիկահայերը փող ունեն, ու միգուցե հաջողվի՞ մեկ-երկուսին ճոխ խոստումներով հրապուրել:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՈՐՑՆԵԼ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ․ ԱՄՀ

Ամեն դեպքումՓաշինյանի այցի նախնական փուլում նման ճոխ խոստումների, ցնցող մտքերի պակաս չկար: Հասկանալի է, եթե ամերիկահայերից փող է պետք, ուրեմն նախ տնտեսական «ճոխություններից» պետք է խոսել: Բայց երեւում է, սովորականի նման, այս անգամ էլ Փաշինյանը չկարողացավ «ճիշտ դոզան» գտնել: Համենայնդեպս, երեւի ավելորդ ոգեւորությունը, մի շարք մտքեր անգամ զավեշտալի դարձան: Մասնավորապես, երբ Փաշինյանը որոշեց համեմատականներ գտնել Լինսի հիմնադրամի հետ. «Հեղափոխությունից մեկ տարի անց ՀՀ կառավարությունն ի վիճակի է իրականացնել նույնքան մասշտաբային ծրագրեր ՀՀ-ում, որքան իրականացրել է Լինսի հիմնադրամը: Առաջիկա տարիներին ՀՀ-ում նորոգելու ենք հազարավոր կիլոմետր ավտոճանապարհներ, դպրոցներ, կառուցելու ենք մանկապարտեզներ...»: Ի վիճակի ես, արա, ո՞վ է ձեռքդ բռնել: Միայն թե, այն կոպիտ սխալը, որ այս հայտարարությամբ թույլ տվեց, երեւի երկար կհիշի: Ֆիքսենք, Փաշինյանն այսպիսով խոստովանեց, որ «հանցավոր նախկինների» օրոք իրականացված Լինսի ծրագիրն այնքան մասշտաբային էր, որ «հեղափոխական իշխանությունները» միայն ձգտում են դրան հասնել: Իհարկե, խորապես կասկածում ենք, որ գոնե մասամբ դրան կմոտենան: Բայց որ Փաշինյանը սկսել է խոստովանել, որ նախկինում նման արդյունքներ են եղել, դա արդեն իրենից չէր: Եվ ոչ միայն Լինսը: Փաշինյանի մի շարք մտքերում կրկին զգացվում էին «նախկինների» արածների ետեւից վազելու ուղղակի եւ անուղղակի փորձեր: «Հայաստանի տնտեսության զարգացման այսօրվա տեմպերը մեզ թույլ են տալիս ասել, որ մենք միասին տնտեսական թռիչք հարուցելու հնարավորություն ունենք»,- պնդում է Փաշինյանը: Բայց այդ ո՞ր «զարգացման տեմպերը» նկատի ունի, իր իսկ վիճակագրության ներկայացրած այս տարվա առաջին եւ երկրորդ եռամսյակի 7.2 եւ 6.5 տոկոս ՀՆԱ-ի ա՞ճը: Այն դեպքում, երբ անցած տարվա «նախահեղափոխական» առաջին եռամսյակին ունեինք 9.6 տոկոս, իսկ 2017թ.-ին՝ 7.5 տոկոս տարեկան աճ: Եթե 6.5 տոկոս աճը Նիկոլի աչքին թռիչքի տեսք ունի, ապա ի՞նչ գնահատական պետք է տալ 9.6 տոկոսին: Չթվարկենք տնտեսական մյուս ցուցանիշները, գործնականում բոլոր պարամետրերով էլ տեմպերի էական անկումներ կան, եւ դա, չնայած վիճակագրական այն կատաղի թվանկարչությանը, որը նկարելու հարցում մշտապես աչքի ընկած մեր վիճակագիրների համար հասել է շեդեվրի մակարդակի: Չնայած, թե ինչ է ուզում Փաշինյանն իր այս թվերով ամերիկահայությունից, ի սկզբանե էլ հասկանալի էր: «Ես հույս ունեմ, որ այս վճռական պահին Սփյուռքի մեր հայրենակիցները, գործարարները, ստարտափեր ստեղծող մեր հայրենակիցները իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն Հայաստանի վրա եւ իրենց գործունեությամբ կտեղափոխվեն Հայաստան...»,- փակագծերը բացեց վարչապետը: Լավ էլի, պարոն Փաշինյան, հերիք է այս անիմաստ մեթոդներով Սփյուռքից փող խնդրել: Ինչ-ինչ, սակայն ամերիկահայերը լավ գործարարներ են, ամեն մի ցենտի հաշվարկն ու գինը քաջ գիտակցող: Ինչ է, «հեղափոխական պոպուլիզմից» ելնելո՞վ` պետք է թեկուզեւ հանուն իրենց պատմական հայրենիքի փող ներդնեն: Ներդնող լինեին, ինչի էին սպասում, արդեն գոնե մի քանի հոգի Հայաստան եկած կլիներ: Ո՞ր մի իր փողի հարգն իմացող գործարարը, տեսնելով այն խղճուկ օտարերկրյա ներդրումները, այն էլ՝ մեկ տարում 5 անգամ պակասած, իր ունեցվածքը ռիսկի կենթարկի: Լավ, հայաստանյան տնտեսական ցուցանիշներն էլ շրջանցենք՝ խնդրին այլ կողմից մոտենալով: Մեկ թարմ փաստ. հայաստանյան բեռնափոխադրողները կրկին բողոքում են Վերին Լարսի վիճակից, որ երեկվա դրությամբ, իրենց իսկ պնդմամբ՝ արհեստական պատճառներով այնտեղ կուտակվել է հազարից ավել բեռնատար: Ներկրողների պնդմամբ. «Վլադիկավկազից այս կողմ էլ չեն թողնում մոտենան սահմանին, քանի որ կուտակումներ են...»: Թե ինչու, բոլորն են հասկանում, սակայն քաղաքական խնդիրները շրջանցենք: Պարզապես նկատենք. գրեթե միակ արտաքին ելքում նման պարբերական կուտակումները տեսնելով, այդ ո՞ր մի խելքը գլխին գործարարը կգա Հայաստան: Էլ չասած, ամեն պահի պատերազմի վերսկսմամբ խոստացող արցախյան հարցի եւ նման այլ բազում խնդիրների մասին: Ամեն մի ներդրում էս գլխից արգելակող այդ բազում խնդիրներից այդ ո՞ր մեկն է այս «հեղափոխական» մեկուկես տարում լուծվել, որ ներդրողն էլ հուսա, թե այս մեկը լուծվեց, կամաց-կամաց մյուսներն էլ կլուծվեն: Իսկ ահա Փաշինյանը սփյուռքահայերին կոչ է անում՝ «ՀՀ-ում տնտեսական ներդրումներ անել, շահույթ ստանալ, Հայաստանում հարստանալ եւ Հայաստանը հարստացնել»: Ամեն պահի փակվել-բացվելու ունակ Վերին Լարսի պարագայում ներդրողն այդ ինչպե՞ս է հարստանալու, այն էլ՝ ամերիկահայ ներդրողը, որը գործում է աշխարհում թիվ 1 ամերիկյան շուկայում: Թե՞ Փաշինյանն ուզում է նրանց համոզել, որ կարող են հայաստանյան անտեսանելի երկու միլիոնանոց շուկայում էլ հարստանալ: Նկատենք նաեւ, որ տնտեսագիտական առումով ասվածը պարզունակ հասկացությունն է: Բայց եթե մեր իշխանություններն իրոք ուզում են անգամ այս պարզունակ փաստերը շրջանցելով` ներդրողներին ինչ-որ բան համոզեն, ուրեմն մեր երկրի վիճակն իրականում շատ ավելի վատ է, քան կարծում էինք:

ՍԱ՞ ԷՐ ՆԻԿՈԼԻ ԽՈՍՏԱՑԱԾ ԼԱՎ ՈՒ ԱՊԱՀՈՎ ԿՅԱՆՔԸ

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА