o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ ԽՈՍՆԱԿԸ «ՍԱՊՈՆ ԴՐԵՑ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՏՔԻ ՏԱԿ

24.09.2019 21:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ ԽՈՍՆԱԿԸ «ՍԱՊՈՆ ԴՐԵՑ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՏՔԻ ՏԱԿ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բացատրությունը՝ Վանեցյանին եւ Օսիպյանին պաշտոնից ազատելու մասին անգամ ցնցող չես ասի. խոսնակի մեկնաբանությունը նոնսենս է՝ իր հերթին ծանրակշիռ բացատրություն պահանջող: Իհարկե, առաջին հայացքից առանձնապես խնդիր չկա, Միրզոյանն ընդամենը ասաց. «ՀՀ վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից: Միայն գործընկերային, հարգալից դրդապատճառներով առաջարկվել է այդ ազատումը ձեւակերպել հրաժարականի դիմումի տեսքով, ինչը բավականին նորմալ է...»: Կարճ ասած, եթե այդ «հարգալից դրդապատճառները» չլինեին, ըստ Միրզոյանի, Փաշինյանը երկու գեներալներին, որպես խայտառակ վատ աշխատողների, պարզապես կվռնդեր...

«ԴՈՒՇՄԱՆԸ» ՏՆԻՑ ԿԼԻՆԻ

Բայց ահա այստեղ պետք է «գեներալ» տերմինի վրա կենտրոնանալ: Օսիպյանն ու Վանեցյանը ոչ թե պարզապես գեներալներ են, այլ, ինչպես Միրզոյանն էլ է ֆիքսել, Նիկոլ Փաշինյանի գեներալները: Եվ դա հասկանալի է. նրանք, իհարկե, ոչ առանց Փաշինյանի դաբրոյի են գեներալական կոչում ստացել: Եվ պակաս ուշագրավ չէ նաեւ այդ կոչումը ստանալու ժամկետը՝ հուլիսի 5-ը, պաշտոնանկությունից հազիվ երկուսուկես ամիս առաջ: Այ, եթե նրանց, ըստ էության, խայտառակ վատ աշխատող համարելուց առաջ Միրզոյանը գոնե մեկ վայրկյան մտածեր, ապա կհասկանար, որ իր այդ հայտարարությամբ հենց Նիկոլի ոտքի տակ է «սապոն դնում»: Այսինքն` ԱԺ խոսնակն ուզում է ասել, որ հեռացնելու արժանի պաշտոնյաների՞ն է Նիկոլը գեներալ դարձրել: Եթե այո, ի՞նչ հիմքերով, որպես յուրայինի՞, ընկերո՞ջ, թե կոռուպցիոն դրդապատճառներով: Կամ միգուցե նրանք շատ վատ աշխատող էին, իսկ Նիկոլը պարզապես չէր գիտակցում ու համարում էր գեներալական կոչման արժանի լավ աշխատակիցնե՞ր: Լավ, եթե այդքան վատ աշխատող էին, ուրեմն այդ ինչպե՞ս եղավ, որ Նիկոլը լիովին ձախողված Օսիպյանին նշանակեց իր գլխավոր խորհրդական: Ինչ է, պետք է խորհուրդներ տա, թե ինչպես կարելի է այդքան վա՞տ աշխատել: Կարճ ասած, Արոն հերթական անգամ մի իսկական գլխացավանք սարքեց Նիկոլի համար, եւ դեռ հարց է՝ պատահակա՞ն, թե դիտավորյալ: Իհարկե, կարող է արդարանալ, օրինակ, ասելով. «Հուլիսին նրանք գեներալական կոչմանն արժանի աշխատողներ էին, եւ հետո սկսեցին վատ աշխատել»: Սակայն նման բացատրությունը եւս մեկ փորձանք կդառնա Նիկոլի համար. այս դեպքում էլ պետք է բացատրի, թե այս երկու ամսում այդ ի՞նչ եղավ, որ փայլուն աշխատողները դարձան հեռացնելու ենթակա ու կոնկրետ ի՞նչ հարցերով են մեղանչել: Առավել եւս, որ Նիկոլը ներկայումս փորձում է «տակից» առաջ տանել այն գաղափարը, որ մինչ այս «նախկին թալանչիներին» քիչ են բռնել ու պատժել, քանի որ Վանեցյանը պարզապես արգելափակում էր այդ գործընթացը: Իսկ ի՞նչ է, երկու ամիս առաջ չէ՞ր արգելափակում: Եթե արգելափակում էր, ուրեմն ինչո՞ւ հանելու փոխարեն գեներալ դարձրին: Իսկ եթե չէր արգելափակում, ո՞ւր են մինչ այդ պատժված այն բազում թալանչիները, որոնց պատժելու մասին հիմա է Նիկոլը խոսում: Թե Վանեցյանին ու Օսիպյանին պետք էր հանել, որ հիմա Նիկոլն արդարանա, թե ինչու մինչ այս բան չի արվել՝ մեղքը բարդելով «իր գեներալների» վրա: Եվ երեւում է, որ շուտով պետք է արդարանա, թե ինչու տնտեսությունում բան չի արել, ինչու ոչ մի էական սոցիալական հարց չի լուծել, եւ այդպես շարունակ, ու սկսի կամաց-կամաց նրանց էլ հանել՝ փորձելով այդ «ժերտվաների» հաշվին սեփական դեմքը փրկել: Բայց մեկ է, իր իսկ նշանակած կադրերն են, եւ եթե նրանք այդքան վատն են, մեկ է՝ պատասխանատուն հենց Նիկոլն է մնում:

Փաշինյանի լոզունգը, թե ԼՂ խնդրի լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին ոչինչ չասող խոսք է. Ռ. Քոչարյան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА