o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբ թիվ մեկ աներձագն իր կարծիքը փորձում էր ներկայացնել հանրության անունից

24.09.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Երբ թիվ մեկ աներձագն իր կարծիքը փորձում էր ներկայացնել հանրության անունից

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Լոս Անջելեսում իր հասցեին հնչեցրած խոսքերին, նշել է. «Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատեւ ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետեւանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել` առանց հետեւանքների մասին մտածելու»: Թե ի՞նչ են Ա. Վանեցյանի նման արձագանքի մասին մտածում իշխող խմբակցությունում, պարզեցինք Փաշինյանի աներձագից` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ:

Երբե՛ք հայի արյուն պատրաստ չեմ թափել. Արթուր Վարդանյան (Տեսանյութ)

- Եվս մեկ անգամ հանրությունը հնարավորություն ունեցավ, առանց որեւէ պարզաբանում ներկայացնելու, հասկանալ, տեսնել, թե ինչու Արթուր Վանեցյանը հեռացվեց պաշտոնից: Այն, որ Արթուր Վանեցյանն այս կարճ ժամանակահատվածում արդեն քաղաքական հայտարարություններ է անում, կարծում եմ` նոր չէ ի հայտ եկել նրա մոտ, այլ վաղուց արդեն նա զբաղվել է քաղաքականությամբ, ինչն անհամատեղելի էր իր զբաղեցրած պաշտոնի հետ:

Նիկոլ Փաշինյանի դուստրը փա՞բ է կառուցում

Պարոն Հակոբյան, եթե վաղուց էր, ինչո՞ւ ընդամենն ամիսներ առաջ գեներալի կոչում տրվեց Արթուր Վանեցյանին:

Չեմ կարող ասել, թե ինչու գեներալի կոչում տրվեց, երբ տրվեց, երբ պարզ դարձավ... Ամեն դեպքում, չեմ կարծում, որ ուշացված էր:

Դուք նշում եք, որ Ա. Վանեցյանը հեռացվել է պաշտոնից, մինչդեռ հրաժարական ինքն է տվել: Ի՞նչ կասեք այս մասին:

ՄԵՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՄՔԸ

Տարբեր կարծիքներ հնչեցին դրանից հետո: Հրաժարականի դիմում ներկայացնող անձը, այսպես ասած, խաղաղ պայմաններում հրաժարականից հետո նման հայտարարություներով հանդես չէր գա: Նա շատ ավելի քաղաքակիրթ ձեւով կպահեր իրեն: Ինձ համար տպավորություն է, որ հեռացվածի պահվածք է, այլ ոչ թե երկխոսության արդյունքում հանգել են մի իրավիճակի, որպեսզի հրաժարական տա:

Մտավախություն ունե՞ք, որ Արթուր Վանեցյանը կմտնի քաղաքականություն եւ կդառնա Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդը:

​​​​​​​«Ես Վլադիմիր Գասպարյանին անգամ ձեռքով բարեւած չկամ». Գոռավանի համայնքապետ

Վանեցյանը հայտնվել է բարդ իրավիճակում, երբ հանրության կողմից նրա նկատմամբ վստահություն չկա: Նա այդ վստահությունն ուներ, բայց նմանատիպ հայտարարություններից հետո` իր քաղաքական առաջնորդի հասցեին, վստահ եմ, լավ արձագանք չի գտնում հանրության շրջանում:

Իսկ ի՞նչ գիտեք, որ հանրության կողմից նա վստահություն չունի: Սոցհարցո՞ւմ եք անցկացրել:

Ես ասում եմիմ կարծիքով:

Ես ճիշտ էի, Նիկոլը ՝սխալ. Տիգրան Ուրիխանյան

Ա. Վանեցյանը նաեւ նշել է, որ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում...

Ես էլ եմ ասում` ժամանակը ցույց կտա, կտեսնենք` ով, ինչերը, ինչպես կհայտնվեն աղբանոցում: Կապրենք` կտեսնենք, թե այս ամենն ինչ հետեւանքներ կունենա, եւ հանրությունը դա կտեսնի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА