o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վանեցյանին պարտադրել էին ուղիղ պահանջել Հրայր Թովմասյանի եւ Բակո Սահակյանի հրաժարականը»

24.09.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Վանեցյանին պարտադրել էին ուղիղ պահանջել Հրայր Թովմասյանի եւ Բակո Սահակյանի հրաժարականը»

Անկախության 28-րդ ամյակի պաշտոնական միջոցառումը Գյումրիում անցկացվեց խայտառակ դրվագներով: Իսկ դրան հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի լոսանջելեսյան ասուլիսը, հանրահավաքը եւ ելույթը, որտեղ քաղաքական ինտրիգների պակաս չկար: Այս անգամ թիրախում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էր, ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներն ու Հայ Առաքելական եկեղեցին: Այս ամենի շուրջ էլ ծավալվեց զրույցը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ հետ:

Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ

«ՍԱ ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԷՐ ԱՐՑԱԽԻ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

Պարոն Իսագուլյան, Անկախության օրվան նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ հայտնվեց մեկը, ով բեմահարթակից` վարչապետ Նիկոլ Փաշինյանի լայն ժպիտի ներքո` Արցախի նախագահ Բակո Սահակյանին մարզպետ անվանեց: Ի՞նչ կասեք այս մասին:

Չգիտեմ` նման հայտարարություն անողը մարդ էր, թե մարդ չէր, բայց Արցախի նախագահին մարզպետ ասելն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք էր ամբողջ Արցախի ժողովրդի նկատմամբ: Արցախի ժողովուրդը նախագահ է ընտրել, մարզպետ չի ընտրել: Իր նման ոչխարները գուցե ընտրել են ինչ-որ Ազգային ժողով Հայաստանում, բայց Հայաստանում ժողովրդի կողմից ընտրված նախագահ ու վարչապետ չունենք, իսկ Արցախն ունի: Ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ` Հայաստանի փրկությունն Արցախից է գալու: Եվ միշտ է եղել այդպես ու այս անգամ էլ է գալու այդ փրկությունը:

Ինձ համար շատ դժվար էր ընդունել Գյուլբուդաղյանցի հրաժարականը. Արթուր Վանեցյան

Անդրադառնանք լոսանջելեսյան հանրահավաքին, որը բավական մարդաշատ էր: Ինչպիսի՞ տպավորություններ Դուք ունեք:

Չեմ ուզում նսեմացնել մեր հայրենակիցներին, նույնիսկ ստոպ կադր էի տալիս ու տեսնում, որ Մասիսից բավականին գնացածներ կային ԱՄՆ, պարսկահայեր կային, որոնց նույնիսկ ճանաչում եմ: Մարդիկ այնտեղ ավտո լվանալով են զբաղված, եւ իրենց պետք է արդարացում, թե իրենք ինչու են իրենց հայրենիքը լքել` հայրենիքի համար շատ ծանր տարիներին: Հետեւաբար, իրենց համար գալ ու գոռալ` Նիկո՜լ, Նիկո՜լ ու ծափ տալն իրենց արդարացնելու փորձ էր: Եթե այդքան լավ հայրենասեր են, եւ իրենց սիրելի Նիկոլը եկել է իշխանության, ի՞նչն է խանգարում, որ իրենք հայրենիք չեն վերադառնում: Երբ ասում են` 32 անգամ ներգաղթը արտագաղթից շատացել է, եթե այդ «սալդոն» իրական լիներ, մենք էլ կզգայինք: Նիկոլ Փաշինյանի արտասանած բանաստեղծության մեջ, որտեղ ասում էր` «ոլոր-մոլոր, ճանապարհները կլոր-մլոր, հավաքվել ենք շուրջ բոլոր...», ամեն ինչ կար այն մասին, թե ինչպես է նա պատկերացնում Հայաստանը:

«Ժողովուրդ». Ինչպե՞ս է ԱԺ-ն թույլ տվել նման ապօրինություն. Արա Բաբլոյանն արձագանքել է Հրայր Թովմասյանի ընտրությանը

«ՆՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՍԿՍՎԵԼՈՒ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ»

Նիկոլ Փաշինյանը լոսանջելեսյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե «ծնկի կբերվեն այն եկեղեցականները, ովքեր կփորձեն քանդել մեր ոտքի տակ»: Ինչի՞ մասին է սա հուշում:

Շուտով սկսվելու է նոր, մեծ հարձակում եկեղեցու նկատմամբ: Փաշինյանը շատ պարզ ասաց, որ ժողովուրդը եթե որոշի, որ այս-այս գործողությունները պետք է կատարվեն, անելու ենք: Իսկ իր համար ժողովուրդն ամբոխն է: Բնական է, որ գալու է Հայաստան, եւ բոլոր աղանդավորները, արյունապիղծերը, սեռական չգիտեմինչերը պահանջելու են, որ եկեղեցին պետք է փակել: Նույն կերպ, ինչպես Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը, բոլորը խոսում են, թե Սահմանադրական դատարանը հանրային վստահություն չունի: Որտե՞ղ են ստուգել, որ չունի: Այնպես որ, այդ ասուլիսից հասկացա, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Հայաստան վերադառնալուց հետո նոր հարձակում սկսել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա:

«Փաստ». Իշխանություններն անցնում են պլան «բ»-ին. Հրայր Թովմասյանը կկալանավորվի՞

Խոսելով Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասին` Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «1998 թվից առաջ ինչ ունեցել են, հիմա էլ պետք է ունենան նույնը»: Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարությանը:

Եթե 1998 թվին վերադառնանք, ապա այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը ցնցոտիներով է եղել` ծակ կոշիկներով, ինքն է այդ մասին ասել: Հետեւաբար, եթե բոլորին վերադարձնում է 1998 թիվ, թող ինքն էլ վերադառնա եւ ցնցոտիներով նորից սկսի քայլել: Տեսնենք այս անգամ քանի հոգի հետեւից կգնա:

«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից». Շարմազանով

ԻՆՉ ԷԻՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ՎԱՆԵՑՅԱՆԻՆ, ԵՎ ԻՆՉՈՒ «ԴԱՆԱԿԸ ՀԱՍԱՎ ՈՍԿՈՐԻՆ»

Լոս Անջելեսում լրագրողների հետ զրույցում Փաշինյանն անդրադարձել է նաեւ ԱԱԾ նախկին տնօրենին` մասնավորապես նշելով. «Պարոն Վանեցյանն իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին, եւ այն, որ ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին` չկա»: Չուշացավ նաեւ Ա. Վանեցյանի պատասխանը, որը կրկին փակագծեր էր բացել, թե` «չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները եւ հանդես գալիս անհասկանալի, ըստ էության` ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով»: Ի՞նչ լռության մասին է, ըստ Ձեզ, ակնարկում Վանեցյանը:

«Կամքը» մեկ տարեկան է

Վանեցյանի հրաժարականի նամակը շատերին է սթափեցրել: Նա այդ նամակը գրել է հրամանագրից առաջ, թե` հետո, երկրորդական է: Սպա է, կարող էր ցանկացած պահի գրել, որովհետեւ երբ տեսնում է, որ չի կարողանում մարդկանց ճիշտ ուղու բերել, այսպես ասած, ստիպված գնում է այդ քայլին: Երբեւէ ուսադիր չկրածը ուսադիր կրողի   պատիվն ու հարգանքը որտեղի՞ց պետք է իմանա: Բանակից  խույս տվածը որտեղի՞ց կարող է իմանալ, թե ինչ ասել է զինվոր, ինչ ասել է սպայի պատիվ: ժամանակին ասում էին` իբրեւ Նիկոլի երկու եղբայրը ծառայել են, դրա համար ինքն ազատվել է ծառայությունից: Սուտ են ասում, հիմա դնեմ մեկ-մեկ բացե՞մ փակագծերը: Վանեցյանը օրինակ է, որ եթե ստիպում են, հրաժարական տվեք: Սիրո եւ համերաշխության հեղափոխությանը շատերն էին հավատում, ասում էին` բարիկադները այլեւս քանդվելու են եւ այլն: Մարդիկ էլ մտան այդ լծի տակ` մտածելով, որ ինչ-որ պահի կարող են բացատրել դիմացինին: Հայտնի գաղտնալսման մեջ հստակ երեւում է, որ Արթուր Վանեցյանն ասում էր, թե Խաչատուրովի մասով մի արեք, մենք պրոբլեմ ենք ունենալու: Հիմա եթե չեն հասկանում ՀՔԾ պետը սորոսական եւ Նիկոլը` չգիտեմ ինչական, մեկ-երկու, դանակը հասավ ոսկորին, եւ մարդն ասաց` վե՛րջ, բավարար է:

Բերման են ենթարկել և ճնշել, որ ցուցմունք տա Արթուր Վանեցյանի դեմ. hayeli.am

Ի՞նչ նկատի ունեք:

Վանեցյանին պարտադրում էին ուղիղ պահանջել Հրայր Թովմասյանի եւ Բակո Սահակյանի հրաժարականը: Այդ բոլոր գործառույթները դրված է եղել Վանեցյանի վրա, ու բոլորի մոտ իրեն են ուղարկել, թե գնա ասա Նիկոլն ուզում է հրաժարական տաս: Եկեղեցու վրա էլ են անվտանգության ծառայությանը ուղակել: Տեսեք` ինչ է ստացվում` Փաշինյանը հրապարակայնորեն ասում է, որ ոչ մի տեղ չեմ միջամտում` ո՛չ դատարաններում, ո՛չ ուրիշ տեղ: Եվ վաղը-մյուս օր, երբ ամեն ինչ բացահայտվի, ասելու է` Վանեցյանն էր իր լիազորությունները գերազացնել, Օսիպյանն էր գերազանցել եւ արել: Այդ ժամանակ ո՞վ պիտի ասի` չէ, տղա ջան, դու ես հանձնարարել, որ գնան, ահաբեկելով հրաժարականները պահանջեն: Հիմա  կալանավորում են մարդկանց, կանխիկ փող են առնում, ինչի՞ համար: Մարդը հանցագո՞րծ է, դատեք, հիմա «Մուլտի գրուպի» տնօրենից քանի միլիոն են առձեռն վերցրել, որտե՞ղ է գրանցվել այդ միլիոնները: Այ էդ տվողները, պիտի չտան, մեկ է, տան էլ, չտան էլ դատվելու են, ավելի լավ է չտան:

«Նիկոլի ուզածը խամաճիկ ՍԴ ունենալն է». Վահան Բաբայան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА