o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայկ Ասատրյան. ՀԱԿԱՑԵՂԱՅԻՆ ՉԱՐԻՔԸ

24.09.2019 13:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ ԶԱՐԿԵՐԱԿ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Հայկ Ասատրյան. ՀԱԿԱՑԵՂԱՅԻՆ ՉԱՐԻՔԸ

Վերջերս «Հայրենիք» ակումբը վերա­հրա­տակ­եց 1992թ.-ից կորած համարվող Հայկ Ասատրյանի «Ցեղանենգ շէյթանը» գրքույկի աշխարհում պահպանված միակ օրինակը:

ՄԵԿԸ 2000-ԻՑ

Այն իր գաղափարախոսական և բարոյագիտական արժեքով միա­նշա­նակ ունի այժմ­ե­ական նշանակություն: Ընթերցողին ենք ներկայացնում մի հատված այդ գործից:

 

ՀԱԿԱՑԵՂԱՅԻՆ ՉԱՐԻՔԸ  
 

Մեր կեանքում հին, շա՛տ հին երևոյթ է նացեղանենգ շէյթանը: Անիծապարտ դարերը յղկեցին նրան, բևեռացրին իբր հոգեբան­ական իւրորոշ տիպ և մղեցին, որ նա անվերջ սո­ղայ մեր կեանքի հետ՝ խայթելով մեզ և խեղկատակելով օտա­րին: Ժամանակների ա­ռ­­աջ­ընթաց հոլովոյթին զուգահեռ՝ նա ըստ ձևի կերպափոխ­ու­թ­եանց ենթարկւեց, տարբեր անուններ ստացաւ, ըստ էութեան, սա­կայն, մնաց միշտ նոյնը – «անցեղ հայութեան» ստորնութեան յաւի­տեն­ական գիծը, հակացեղային չարիքը:

«Ձեռքներդ հեռո՛ւ պահեք Հանրապետականից էլ, Նժդեհից էլ». Է. Շարմազանով

Նա մեր մէջ է յարատևօրէն: Կրաւորական է, երբ ցեղը հոգևոր երկունքի կամ ռազմավառ խոյանքների մէջ է. դառնում է ներ­գոր­ծական, երբ նա պարտւում է: Առաջին դեպքում՝ նա թաք­ն­ւում է մեր ազգային օրգանիզմում և իբր ներքին մակա­բոյծ՝ ծծում մեր երակ­նե­րի կենսատու հիւթը: Երկրորդում՝ ջրօձի-հիդ­րա - նման բարձ­րաց­նում է իր հրէշային գլուխը, լեզու է առ­նում և խօսքի թունաւոր սլաք­­ներով ձգտում է ծակոտել մեր սիրտը:

Նա դէմ է մեր ազգային իդէալին, երբ գոռ պայքարում ցեղի ճակատագիրն է վճռւում:

Նա դասալիք է, երբ Հայաստանում պատերազմ կայ:

Նա լիզում է թշնամու գարշապարը, երբ սա գալիս է մեր հպար­տանքը, մեր ազատութիւնը ոտնակոխելու:

Նա դաւաճան է, երբ թշնամին ներքին լրտեսի պէտք ունի:

Նա քաղաքական կաւատ է, եթէ ցեղավաճառութեամբ ապրելու կամ դիրքի հասնելու կարելիութիւն է տեսնում:

Նա գետնաքարշ ստրուկ է, երբ հայրենիքում օտարն է իշխում:

Նա զազրաբան քննադատ է, երբ ցեղի մարտիկները պարտւած են:

«Խեթիչ եղջիւր» չունի այս թշւառականը (հայոց Աստւածը վա­ղուց է փշրել նրա կայէնական կոտոշները), այլ միայն թունաւոր լոր­ձունք: Խոսքի ցեխ է թափում նա բերանից, աղտոտում մեր իրա­կանութիւնը և օտար աշխարհի առաջ մեզ դարձնում ամօթահար

Եվ տակաւին մեր միտքը չարչրկում է դարերի առեղծւածըպիտի հոգեփոխւի՞ այս չէակը, դառնա՞յ դրական, ստեղծագործ ոյժ, ձուլ­ւի՞ մեր ցեղայնութեան բովում, նւիրւի՞ համահայկա­կան­ութեան գաղափարականին և գործին, միանա՞յ մեզ՝ մեր գոյու­թեան պայ­քարի ճակատն ամրացնելու…

Վերջապէս՝ նա անյաղորդ է հայ ցեղայնութեան. նա մեր ժողո­վր­դի «անցեղ» մասն է, իսկ անցեղ ժողովուրդը խուժան է, բարոյական խեղկատակ:

Բարոյական խեղկատակը խաղաղութեան ժամին գռեհիկ տե­ս­ակի չարագործ է, վտանգի ժամին՝ սնասարսափ (պանիկ­ական) դաս­ալիք:

Զինակցե՞լ նրան, երբ մեզ պողպատէ սրտով և երկաթէ կամքով զինընկերներ են պէտք, որոնե՞լ նրան, երբ մենք վտանգի դուռն ենք բախում:

Նա սոսկում է մեր մտածումից, փախչում մեր ուրւականից. զբաղ­­ւե՞նք նրանով:

Նրանով զբաղւել նշանակում է ո՛չ թէ մեր «մոլորւած եղ­բայր­ները» դարձի բերելու փորձ անել, այլ, տակաւին, երկա՜ր ժամանակ կապիկ խաղացնել:

Այդ գիտեն մեր դատի թշնամիները, որոնք մթի մէջ ծափ են տա­լիս հայկական կապկախաղին. գիտէ նաև ինքը՝ պարող կենդանին, որ ­տհաճութիւն պատճառող խեղկատակութեամբ՝ ձգտում է ցրել մեր ուշադրութիւնը:

Հասկանա´նք. հայերի միջև թիւրի­մաց­ու­թիւն չկայ. չփորձենք զիրար համոզել և ժամանակ կորցնել. եղած կապ­կ­ա­խաղը կազմակերպւած մի դաւ է մեր դատի դէմ և աւա՜ղ յաջող­ւած դաւ:

Առաջին խրամատը, որից մենք արհամարհանքով պիտի անց­նենք, հենց այդ կապկախաղն է: Թողնե՛նք, որ կապիկն ինք­նիրեն պարի, մինչև որ թշնամիներն էլ ձանձրանալով՝ լքեն նրան:

Ներկայ պայմաններում, երբ ցեղի երկաթեայ խարազանը չի գործում, խօսքով հազիւ թէ կարելի լինի այդ անամօթ կենդանուն մի բան հասկացնել:

Սխալւում են, չարաչար կերպով սխալւում բոլոր նրանք, որ­ոնք ենթադրում են, թէ բանավէճը դաստիարակութեան այն­պիսի մի մեթոդ է, որ կարող է կապիկից՝ առյուծ, վախկոտից՝ ռազմիկ, ազգ­ա­դա­ւից՝ հայրենասէր, քաոսից՝ բարոյական հսկայ ստեղծել

Ներազգային մի­ու­­թիւնն ո´չ թէ սոսկ բանական պահանջ է, այլ ամենից առաջ՝ կեն­սաբանական: Կենսաբանական պահանջները բաւարարւում են կենսաբանօրեն խառնվածքոտ «ես»ի ներքին ուժի լարումով-ինքնա­պարտադրումով: Մենք չենք կարող մեր ուժը պարտա­դրել հոգեբանօրեն տիրադաւ տարրերին, որոնք միայն եկաթեայ խարազանից են ազդւում և երբե´ք համոզիչ խօսքից, որոնք զուրկ են ներցեղային բարոյականից և վաղուց ի վեր իրենց անունը գրել են դժոխքի պատին:

Ներազգային միությունը նախատեսում է միացուցիչ բռունցք: Այս բռունցքը կարող է լինել բարոյական, եթէ տւեալ ժողովրդի կենտ­­­­րոնախոյս տարրերը բարոյական կշիռ ունեն. մտաւոր­ական՝ եթէ նրանք իրենց սրտում ցեղային մշակոյթի գծեր են կրում. հո­գևոր եթէ նրանք հոգևոր ոգորումից իսպառ զուրկ չեն. նիւթ­ա­կան՝ եթէ նրանք սոսկական փերեզակներ չեն. քա­ղաքական՝ եթէ նրանք ազգ­ա­յին պետութիւն կառուցանելու տենչ ունեն: Իսկ ո՞վ չգիտէ, որ մենք գործ ունենք հոգով փե­րեզակ, մտածումով՝ ստրուկ, բարոյա­կա­նով՝ անկշռելիօրէն ընկած, աշ­խ­ահա­հա­յե­ցող­ու­թեամբ՝ իսպառ բո­պիկ, քաղաքական դաս­տի­ա­րա­կութեամբ՝ հիմնովին սնանկ մի խուժանի հետ

Ախտաճանաչե´նք. այդ թշւառագոյն չէակը ունի-չունի մի բորոտ հոգի ունի, որ քանի՛ քերես՝ այնքա՛ն կեռայ:

Խոստովանւենք, որ մեր դեղերը չեն ազդում, իսկ մեր ձեռքերը չաղտոտենքնա այդքան կարեկցանքի արժանի չէ՛: Թողնե՛նք, որ ինքը քերի սեփական ոգու բորը: Ցեղօրէն ոչի´նչ կը կորցնենք, եթէ նրա եղունգներն իսպառ բթանան:

Չմոռանա´նք, սակայն զգոյշ լինել: Նա Ս. Կարապետի աւան­դ­ա­կան կաղ դևը չէ, որ պարտականութիւն է ստանձնել վանքի փո­շին ու մոխիրը «թափել», այլ մեր կեանքի անագորոյն շէյ­թա­նը, որ նպա­տակ է դարձրել մեր վառելանիւթը գողանալ և իր հոգու հետ՝ հայու­թեան գոյութեան թշնամիներին ծախել:

 

 «Հայկ Ասատրյան» ակումբ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА