o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանցի զինծառայողի դին դուրս է բերվել չեզոք գոտուց եւ վերադարձվել

24.09.2019 13:48 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանցի զինծառայողի դին դուրս է բերվել չեզոք գոտուց եւ վերադարձվել

Ադրբեջանցի զինծառայողի դին երեկ` սեպտեմբերի 23-ին, դուրս է բերվել չեզոք գոտուց եւ վերադարձվել։ Այս մասին  ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Անգլիայի իրավապահ մարմինները բացահայտել են Վիետնամի 39 մահացած քաղաքացիների ինքնությունը, որոնց դիերը հայտնաբերվել էին բեռնատարում

«Երեկ կողմերի դիմումի ու համաձայնության հիման վրա՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մասնակցել է՝ որպես միջնորդ, անձի մարմինը դուրս բերելու գործողությանը»,- ասաց Ամատունին։

Հիշեցնենք, որ արցախաադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը սեպտեմբերի 22-ին դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որեւէ կորուստ չի ունեցել: Ադրբեջանական կողմը երեկ դիմել էր ԿԽՄԿ-ին՝ դիվերսիայի պատճառով զոհված ադրբեջանցի զինծառայողի դիակը չեզոք գոտուց վերցնելու համար։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА