o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոմպրոմիսները բացառող նորանշանակ ոստիկանապետը չի շտապում հերքել բռնություն կիրառելու մասին լուրերը

24.09.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Կոմպրոմիսները բացառող նորանշանակ ոստիկանապետը չի շտապում հերքել բռնություն կիրառելու մասին լուրերը

ՀՀ նորանշանակ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ոստիկանությանը տրվել են հանձնարարականներ, եւ դրանք պետք է իրավապահ մարմինները կատարեն: Նա մասնավորապես նշել էր. «Ես ծառայող եմ եւ ունեմ տված երդում, նաեւ ունեմ խղճի հետ կապված խոստում, որ պետք է կատարեմ իմ պարտականությունները: Դուք հետագայում այդ աշխատանքի գնահատականը կհնչեցնեք»: Ինչ վերաբերում է հնարավոր կոմպրոմիսներին` շեշտել էր. «Որեւէ դեպքում« որեւէ կոմպրոմիսների չեմ գնա: Սա ուղղակի իմ պարագայում կխնդրեմ բացառել»:

​​​​​​​«Ես Վլադիմիր Գասպարյանին անգամ ձեռքով բարեւած չկամ». Գոռավանի համայնքապետ

Այս համատեքստում «Իրավունքը» հետաքրքրվեց ոստիկանապետից, թե Ամուլսարը, որպես հանք, շահագործման դեմ հանդես եկող ցուցարարների հարցի՞ն էլ է կոմպրոմիսի բացառումը վերաբերում եւ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում, որ իրավապահները կարող են բռնություն կիրառել ցուցարարների հանդեպ, ինչին տրվեց խուսափողական պատասխան. «Այդ հարցին եկեք չպատասխանեմ, որովհետեւ ակցիաներ են իրականացվել, եւ այդ հարցում կարծում եմ` ընդհանուր լուծումներ կլինեն: Այսօրվա թիվ մեկ ակտուալ թեման կոռուպցիայի դեմ պայքարն է, որին նոր շունչ է տրվելու»:

​​​​​​​«Իշխանությունները գնացել էին Ջերմուկ համոզելու, որ Ամուլսարը շահագործվի»

Այդուհանդերձ, եւս մեկ անգամ փորձեցինք հստակեցնել, թե ոստիկանապետը բացառո՞ւմ է« որ բռնություն կկիրառվի ցուցարարների հանդեպ: Սակայն, հստակ պատասխան այդպես էլ չհնչեց. «Կարծում եմ` ես պատասխանեցի այդ հարցին, ընդհանուր առմամբկցանկանամ մի բան ուղղակի ասել` լրագրողները ոստիկանության հետ ինչպես աշխատել են բաց ու թափանցիկ, այսուհետեւ եւս աշխատելու են նույն տրամաբանությամբ: Բոլոր լրատվամիջոցներին կխնդրեմ մեզ հետ միասին առաջին հերթին սպասարկել պետական շահը եւ օգնել մեզ, որպեսզի մեր ծառայությունը լինի ի բարօրություն Հայաստանի Հանրապետության: Ունենք ձգտում, բավարար կամք, որպեսզի մեր առջեւ դրված խնդիրները պատվով կատարենք»:

​​​​​​​«Ոչ մի կերպ չեն «բարիշում» ազգայինի, ավանդականի հետ, պինդ խռով են». Շարմազանով (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА