o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ջորջ Սորոսը Հայաստանում այլեւս իշխանության մաս է». Նարեկ Մալյան

24.09.2019 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ջորջ Սորոսը Հայաստանում այլեւս իշխանության մաս է». Նարեկ Մալյան

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում ցավով արձանագրում է, որ «Բաց հասարակության հիմնադրամների» հիմնադիր Ջորջ Սորոսը ցանկություն է հայտնել իր հետ հանդիպել, բայց իր աշխատանքային գրաֆիկը շատ խիտ էր եւ որեւէ կերպ չի հաջողվել հանդիպման խնդրանքը բավարարել, ՎԵՏՕ շարժման նախաձեռնությամբ` նախորդ շաբաթ «Բաց հասարակության հիմնադրամների» երեւանյան գրասենյակի դիմաց բացվեց հրեական ծագումով ամերիկացի Ջորջ Սորոսի արձանը: Դրվեց մի մարդու արձան, որը միլիարդներ է ծախսում` բարեգործական ու մարդասիրական ծրագրերի անվան տակ, բայց իրականում ազգային պետությունների թշնամին է եւ շատուշատ ճգնաժամերի հրահրողը, մեղավորն ու դրանից օգտվողը: Միանգամից շտապենք նշել, որ այս արձանի տեղադրումը բոլորովին էլ վերջինիս մեծարման համար չէր, այլ ճիշտ հակառակը` բացահայտելու ով է նա, եւ ինչ վտանգ է նրա կազմակերպությունն իրենից ներկայացնում մեր երկրի համար: Թեպետ ներկաները չզլացան ծաղիկներ խոնարհեցնել նրա արձանի առաջ, անգամ խաչակնքվել եւ արձանի գրպանը դոլար դնել: Իրականում՝ ամեն ինչ ավելի քան լուրջ էր, եթե այդքան ծիծաղելի չլիներ, եւ միակ մարդը, որը ջղաձգվել էր այս միջոցառումից Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն ԼԱՐԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆՆ էր: Նա գրասենյակի ներսում լարված վերուվար էր անում, բայց այդպես էլ արձանի բացման արարողությանը չմասնակցեց, թեպետ միջոցառման եւ Սորոսի արձանը կանգնեցելու հեղինակ, «ՎԵՏՕ» շարժման ղեկավար ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ վստահեցրեց, որ արարողության հրավիրվածների թվում եղել է նաեւ Լ. Մինասյանը:

Արայիկ Հարությունյանն աշխատավարձ է ստացել «Սորոսի» գրասենյակից. Նարեկ Մալյանը թվեր է հրապարակել

«Ցավոք սրտի, Սորոսի գրասենյակից չեկան մասնակցելու: Ցավում եմ, որովհետեւ 12 օր մենք այստեղ ենք ու կանչել էինք նաեւ իրենց»,- ասաց Ն. Մալյանը:

Ի վերջո, ինչո՞ւ «ՎԵՏՕ»-ն որոշեց կանգնեցնել Ջորջ Սորոսի արձանը, երբ իրենք էլ պայքարում են սորոսականների դեմ, ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ մի քանի պատճառ ընդգծեց:

Քանի որ Ջորջ Սորոսը Հայաստանում այլեւս իշխանության մաս է, մեր իշխանությանը պարտադրում է իր սեփական օրակարգը, իր սեփական նախարարներին, իր սեփական Ազգային ժողովի պատգամավորներին: Ջորջ Սորոսը հեծել է մեր երկիրը` իր մոլախոտային ցանցով: Ուղղակի, խեղդում են հանրապետությունը եւ որեւէ առողջ միտք, որեւէ նորմալ քաղաքացի, որեւէ նորմալ հայի երբ տեսնում են, միանգամից այդ վարձկանները բորենիների նման հարձակվում են ու սկսում են ոչնչացնել: Որոշեցինք, որ այսքանից հետո շատ կարեւոր եւ պարտադիր է, որ մեր երկրում անպայման լինի Ջորջ Սորոսի արձանը, եւ մարդիկ դեմքով սկսեն ճանաչել նրան եւ իմանան, թե ով է այս երկրում իշխանությունը: Սա, կոպիտ ասած` խորհրդանշում է մեր այսօրվա իրականությունը, մեր այսօրվա իշխանությունը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ընդլայնում է համագործակցությունը Ռոստովի մարզում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА