o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շանտաժը հարիր չէ ուսադիրներ կրող սպայի պատվին և արժանապատվության. Արմեն Դանիելյան

23.09.2019 23:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Շանտաժը հարիր չէ ուսադիրներ կրող սպայի պատվին և արժանապատվության. Արմեն Դանիելյան

Գլխավոր դատախազի նախկին տեղակալն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Եվ այսպես... Շանտաժը հարիր չէ ուսադիրներ կրող սպայի պատվին և արժանապատվությանը, իսկ ԱԱԾ֊ի նախկին պետի պարագայում՝ առավել ևս...
Իրականում հայաստանյան քաղաքականությունը, մեղմ ասած, ունի ստվերային կողմեր... հետևաբար քաղաքականության մեջ գտնվողները, ովքեր ունեն որոշակի ծրագրեր, ինչ֊որ ակնկալիքներ, փորձում են մինչև վերջին պահը "փակ խաղալ" կամ առնվազն "շուտ չբացվել"...
Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Արթուր Վանեցյանը հայաստանյան քաղաքական հորիզոնում համարվում էր բավական լուրջ պոտենցիալով գործիչներից մեկը (չնայած քաղաքականությամբ երբեք չի զբաղվել), ընդհուպ մինչև վերջերս, չնայած իր գործած բազմաթիվ սխալներին և թույլ տված վրիպումներին (զորօրինակ՝ հայտնի գաղտնալսումը): Սակայն Արթուր Վանեցյանն իր իսկ հայտարարություններով և գրառումներով քարուքանդ արեց վերջին այն պատվարը, որի վրա կարող էր ամբարել քաղաքական գործընթացների քիչ թե շատ կենսունակ կապիտալ:
Այդ իմաստով, գեներալ Վանեցյանն իր հայտարարություններով իրականում ոչ այնքան քաղաքական հայտ ներկայացրեց, այլ պարզապես նախանշեց անհեռատես մի ուղի, որը կարող է կործանարար լինել հենց իր համար...
Արթուր Վանեցյանն ուներ անսահմանափակ հնարավորություններ դառնալու հանցավորության դեմ պայքարի առանցքը՝ ձևավորելով որոշակի մի դաշտ, որն ըստ էության կարող էր աննախադեպ լինել հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից:

«Փաշինյանը իրեն դրել է էն տղու տեղը, որը քիչ է քնցրել է մեր ազգին, մի հատ էլ փորձում է քնած ժամանակ կոդերը փոխի». Արմեն Աշոտյան

Շարունակությունը կարդացեք Արմեն Դանիելյանի էջում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА