o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Facebook-ը գնել է սթարտափ, որը թույլ է տալիս կառավարել համակարգիչն ուղեղի ուժով

24.09.2019 10:48 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Facebook-ը գնել է սթարտափ, որը թույլ է տալիս կառավարել համակարգիչն ուղեղի ուժով

Facebook ընկերությունը գնել է CTRL-Labs սթարտափ, որը զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ, այն մարդկանց թույլ կտա կառավարել համակարգիչներն ուղեղի ազդակների օգնությամբ, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Bloomberg-ին։

«Ազգային կինոկենտրոնը վերածվել է անկառավարելի աբսուրդի թատրոնի». Հովհաննես Գալստյան (տեսանյութ)

Facebook-ի փոխնախագահ Էնդրյու Բոսուորթը տեղեկացրել է, որ CTRL-Labs-ի նորություններից մեկն ապարանջանն է, որը հաշվում է ուղեղից ստացվող ազդանշանները։ Մասնավորապես, նման ապարանջան ունեցողները կկարողանան տպել տեքստ համակարգչով առանց ստեղնաշարի։ Նրանց բավական կլինի միայն մատներով հարվածել սեղանին՝ տպելու գործողությունը նմանակելով։ «Մենք հույս ունենք ստեղծել այդպիսի տեխնոլոգիա եւ արագ ներդնել այն սպառողական ապրանքներում»,- ասել է Բոսուորթը։

Ինչպես նշում է գործակալությունը, այդ տեխնոլոգիան հետագայում կկարողանա օգտագործվել վիրտուալ հեռավորության ակնոցների հետ համատեղ։ Մարդը, օգտվելով ակնոցից եւ ապարանջանից, կկարողանա կառավարել համակարգիչն առանց ստեղնաշարի եւ մկնիկի։

CNBC-ի՝ գործարքի պայմաններին ծանոթ աղբյուրների տվյալներով՝ դրա գումարը կազմել է 500 մլն-ից մինչեւ 1 մլրդ դոլար։

CTRL-labs-ը հիմնադրվել է 2015-ին Թոմաս Ռիրդոնի եւ Փաթրիկ Քայֆոշի կողմից, որոնք դոկտորական աստիճան են ստացել նյարդաբանության ոլորտում, Կոլումբիայի համալսարանում։ Ավելի վաղ Ռիրդոնն ինը տարի աշխատել է Microsoft-ում, իսկ հետո զբաղեցրել է տեխնոլոգիական ղեկավարի պաշտոնը Openwave Systems-ում։ Փետրվարին, ինչպես նշում է CNBC-ը, CTRL-Labs-ը 28 մլն դոլար է ներգրավել, սթարտափում ներդրումներ են կատարել Alphabet GV-ն եւ Amazon Alexa Fund-ը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА