o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԵՎ ՍՐԱՆՑ ՀԱԿԱՀԵՐՈՍՆԵՐԸ

24.09.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԵՎ ՍՐԱՆՑ ՀԱԿԱՀԵՐՈՍՆԵՐԸ

Շատ-շատերը շոկի մեջ էին ընկել, երբ ուղիղ եթերում տեսան, թե ինչպես «Մեր ժամանակի հերոսը» մրցույթի շրջանակում ցուցադրվում է կիսաշրջազգեստներով ինչ-ինչ անհասկանալի տղաների պարը: Դա միանգամից, ամենամեղմ բնորոշմամբ, ստացավ «գոմիկապար» անունը, եւ անգամ իշխող խմբակցությունից ծագումով գյումրեցի Սոֆյա Հովսեփյանը հիշեց Գյումրվա հին անեկդոտներից մեկը. «Բեմի եդեւը պարի` աչքս չտենա»:

ՆԻԿՈԼԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՍԵՎԵՌՈՒՆ ՎԱԽԵՐԸ

 

ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՏԱԼ ՎԱՐԿԱԲԵԿՄԱՆ ՓՈՐՁ

Այն, որ հանրությունը պետք է վրդովվեր այդ զազրելի տեսարանից, միանգամայն հասկանալի էր: Եվ մերձիշխանական քարոզիչների խղճուկ փորձերը` ներկայացնելու, իբր դա սովորական մահկանացուներին ոչ հասու բարձր արվեստ է, կամ իբր թե այդտեղ սիմվոլիկ ձեւով ցուցադրում են դարբինների կամ քրմերի, արհամարհական ծիծաղի արժանացան: Ֆեյսբուքյան բազում օգտատերեր նկարների շարքեր հրապարակեցին, ուր պատկերված էին ինչպես դարբինները, այնպես էլ քրմերը, ու ոչ ոքի մոտ կասկած չէր մնացել, որ այդ պարը մաքուր գենդերիզմ էր: Միանշանակ է, որ դա միտումնավոր արված քայլ է, որը Նիկոլի ամերիկյան այցից անմիջապես առաջ հայ հանրությանը նետած լպիրշ մարտահրավեր էր` Ստամբուլյան կոնվենցիայի ոճով:

«ՍԱՏԱՆԱ ՔՇՈՂ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԻ «ՏԱՌԱԿԱՆՆԵՐԸ»

«Անկախության գաղափարը երբեւէ այսքան արժեզրկված չէր եղել, որքան երեկ` պետական միջոցառումների ընթացքում: Այս ամենը ազգայինի նկատմամբ իշխանության վերաբերմունքն էր ի ցույց դնում եւ այն, որ ակնհայտորեն մտածողություն են ուզում փոխել, ազգայինը լիբերալիզմով փոխարինելով, ռազմիկի եւ հայրենիքի համար մարտնչող հերոսի կերպարը ոչնչացնելով, ասֆալտին` սոցիալ-տնտեսական հերոսներ կերտելով, այն դեպքում, երբ մենք դեռ չավարտված պատերազմ ունենք»,- այս մասին նշում է Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանը եւ շեշտում. «Սա այն վատթարագույնն է, որը կարող էր պատահել մեր ազգային ոգու հետ»: 

ՔԱՅԼՈՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ «ԳՈՄԻԿԻ ԲԱԶԱՐԻ» ՏԱԿ ՄՆԱԼ

Սակայն, բացի այդ գարշելի պարից, ուրիշ տարրեր էլ կային, որոնք ուղված էին  ազգային ոգու դեմ եւ տանում էին դեպի գենդերիզմ: Այսպես, միայն ազգայինն ատողի մտքով կանցներ Գյումրիի աղբամանները «զարդարել» հայկական վիշապագորգերի նախշերով: Իսկ Անկախության 28-ամյակին նվիրված պաստառներն ու լոգոտիպերը տպավորություն էին թողնում, որ նրանք ստեղծվել էին հատուկ անցկացված անճաշակության եւ տգեղության մրցույթի արդյունքում: Այդ ամբողջի խճանկարը մի բան է վկայում` որ իր արեւին ջանալով ԱՄՆ-ից աջակցություն ստանալ, Նիկոլը վերջնականապես սահմանազատեց իրեն եւ իր թիմակիցներին նորմալ մարդկանցից: Կանք մենք` մեր իրական հերոսներով, եւ կան սրանք` իրենց հակահերոսներով: Այդ ջրբաժանն անհաղթահարելի է եւ կարող է լուծվել միայն կա՛մ-կա՛մ-ի սկզբունքով: Հայրենիքի ու պետականության պաշտպանությունը անհամատեղելի է «թավշյա» հակաարժեքների հետ: Եվ կարծում եք պատահակա՞ն է, որ ոմն մարզպետ իր թիմով համարձակվում է ծեծելով ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին հասցնել մահամերձ վիճակի (եւ դեռ հարց է` փոխգնդապետը ողջ կմնա՞), ու ոչ միայն իր պաշտոնում է, այլ նաեւ հոխորտում է բոլոր նրանց հասցեին, ովքեր իր անունն են հիշատակում, եւ ցինիկաբար ասում, որ փոխգնդապետին ոչ ոք էլ չի ծեծել, այլ վերջինս վնասվել է` աստիճաններից վայր ընկնելով... Բոլորովին պատահական չէ, որ նույն Նիկոլը ձեւ արեց, որ չգիտի դա, թեւ շատ ավելի փոքր հարցերին հաճախ ծավալուն անդրադարձներ է անում:

Մեր պոպուլիստ վարչապետին կուղարկենք էլիտար հոգեբուժական կլինիկա հետազոտության. Մարինա Խաչատրյան

 

ՁԱԽՈՂՈՒՄ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ

Նիկոլին անհանգստացնում են Ամուլսարի պաշտպանները, քանզի նրանք ոչ միայն շատ են, այլեւ ընդօրինակել են նույն Նիկոլի` 2018-ի գարնան մեթոդները: Երբ այն ժամանակ ասվում էր, որ չի կարելի դպրոցականներին ներքաշել բողոքի գործողությունների մեջ, երեւի թե Նիկոլին թվում էր, որ բումերանգի տեսքով դա իրեն չի վերադառնա: Վերադարձավ` բնապահպանների կողմից նաեւ անչափահասներ ներգրավվեցին ցույցերի մեջ, եղան դպրոցականների դասադուլներ, որոնց առնչությամբ թավշյա Արայիկ Հարությունյանը հույժ մտահոգություն հայտնեց: Բայց բումերանգի օրենքը անվրեպ աշխատեց... Համ էլ պատկերացրեք` նույն Ամուլսարի պաշտպանները ինչ անկանխատեսելի բան կարող էին անել, եթե հանկարծ այդ նույն «յուբկեքով պարը» լիներ, ասենք, Երեւանում` Օպերայի դահլիճում: Ինչ վերաբերում է տարատեսակ իրավապաշտպան ՀԿ-ներին, ապա նույն ցուցակը, որը ժամանակին դատապարտում էր «ՀՀԿ-ական ռեժիմի» գործողությունները նիկոլականների դեմ, հիմա արձանագրում են իրավապահների կողմից անհամաչափ ուժի եւ կրկնակի չափանիշների կիրառումը Ամուլսարի պաշտպանների հանդեպ: Թե ինչու «Նավապետ Գրանտի» զավակները Նիկոլից երես են թեքել` դա նույնպես իր պատճառներն ունի: Ի դեպ, նա գլխավոր գրանտատու քեռի Սորոսին էլ միանգամից ուրացավ Լոս Անջելեսում. «Դավոսի ֆորումից առաջ պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել` ինձ հետ հանդիպելու, բայց, ճիշտն ասած, իմ աշխատանքային գրաֆիկը շատ խիտ էր, եւ որեւէ կերպ չհաջողվեց նրա խնդրանքը բավարարել»: Ամերիկամետ «Սասնա ծռերից» էլ արձագանքը չուշացավ` Ժիրայր Սէֆիլյանը տարածեց հայտարարություն, որով Վայոց ձորի մարզպետի արած այլանդակությունը ամբողջովին հավասարեցրեց 2012-ին Հարսնաքարում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին ծեծելով սպանելու հետ: Այսինքն` «ծռերի» ուղղությամբ նույն Նիկոլի արած «փշի-փշին» ակնկալած արդյունքը չտվեց, այլ ստացվեց գործնականում հակառակըԻնչ վերաբերում է Լոս Անջելեսին, ապա այդտեղ էլ Նիկոլի ուզածը իրականությունից բավականին հեռու եղավ: Նախ` ամերիկացիները որոշեցին, որ նրան պետք է ընդունեն ընդամենը Կալիֆոռնիայի փոխնահանգապետի մակարդակով: Ու թեեւ Նիկոլն ակնկալիք ուներ Գրանդ պարկ տեղանքում 30 հազարանոց հանրահավաք կազմակերպելու, բայց, ինչպես նշում է «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչ, լրագրող Կոնստանտին Տեր-Նակալյանը. «Ամերիկյան ABC հեռուստաընկերության տեղական ծառայության ռեպորտաժում նշվում է «հազարավոր» մասնակիցների, իսկ Daily News-ը հայտնում է 10000 մասնակցի մասին, որոնց թվում հրապարակում է նաեւ Ամուլսարի դեմ հանդես եկող պաստառներով երիտասարդների: Մասնակիցների թիվը, պաշտոնական թվերով, լոսանջելեսահայության մոտ 0.35 տոկոսն է եղել: Մոտավորապես այդքան ձայն էր ստացել «Օրինաց երկիր» կուսակցությունը 2018թ. պառլամենտական ընտրություններում»:

«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ» ՀՅՈՒՍԻՍԻ՞Ց Է, ԱՐԵՎՄՈՒՏՔԻ՞Ց, ԱՐԵՎԵԼՔԻ՞Ց...

Իսկ մեկ ուրիշ քայլով Նիկոլը հաջողացրեց ընդհանրապես խաչ քաշել նախագահ Թրամփից աջակցություն ստանալու հույսերի վրա: Կրկին նույն Տեր-Նակալյանի վկայությամբ. «ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի խորհրդով հանրահավաքին ելույթի համար հրավիրվել էր ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով, տասնամյակից ավելի արդեն հայ ժողովրդի բարեկամը լինելով հանդերձ, 2017-ից ի վեր նախագահ Դոնալդ Թրամփի ոխերիմ հակառակորդն է եւ ամեն առիթով խիստ քննադատում է նախագահին ու հայտնվել է նրա թշնամիների թոփ ցուցակում»: 

ՍԱՏԱՆԻԶՄՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ ԷԼ ԴԺՎԱՐ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՕԳՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ

ԹԱՎՇՅԱ «ՎՆԳՍՏՈՑ» ՌԱԶՄԻԿ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԴԵՄ 

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նշելով, որ ՀՀ երկրորդ նախագահը վաղ, թե ուշ պետք է ազատ արձակվի, շեշտում է, որ չէր ուզենա, որ Քոչարյանի ազատությունը գար Ստրասբուրգից, այսինքն` Եվրադատարանից: Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը Անկախության օրվա կապակցությամբ ուղերձներով դիմել էին ՀՀ քաղաքացիներին: Եվ եթե Քոչարյանի ուղերձին թավշիստների քարոզչամեքենան արձագանքեց թույնի եւ լուտանքների սովորական «դոզայով», ապա Սերժ Սարգսյանի ուղերձին ի պատասխան եղավ այնպիսի «վնգստոց» (այդ տգեղ եզրույթը պատկանում է հենց Փաշինյանին` դատավորների առնչությամբ), որ միանգամից հարց է ծագում` ինչո՞ւ ընկան այդպիսի խուճապի մեջ: Հրապարակ նետեցին նույնիսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին, որի հետեւանքներից մեկը արդեն իսկ բավականին ծանր է. «ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել ՀՀ 3-րդ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին ուղղված անպարկեշտ եւ ոչ կոռեկտ մեկնաբանություններով, ինչը ոչ միայն կասկածի տակ է դնում ԱԽ քարտուղարի կոմպետենտությունը, այլեւ անհնար է դարձնում տվյալ անձի ղեկավարած կառույցի հետ համագործակցությունը»:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻ ՎԱԽԵՐԻ ՊԱՏԱՆԴ

Իսկ Նիկոլը Լոս Անջելեսում պատասխանեց հիսթերիայով, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն կարող վերադառնալ քաղաքականություն, այլ մի բան էլ պետք է ամբողջովին ունեզրկվեն, սպառնաց «ծնկի բերել» «իր տակը փորող» լրատվամիջոցներին եւ անգամ... հոգեւորականներին, ինչով նաեւ ամբողջ Սփյուռքին վանեց իրենից, քանզի հենց եկեղեցու ինստիտուտն է Սփյուռքի հայապահպանման կարեւորագույն ատրիբուտներից: Արթուր Վանեցյանի առնչությամբ էլ իրեն թույլ տվեց այնպիսի պասաժ, թե ԱԱԾ նախկին տնօրենի ուսադիրները այժմ աղբամանում են, որ սպայի պատվի մասին չի կարող խոսել «գերագույն գլխավոր հրամանատարի» դեմ դուրս եկողը, եւ այլն: Իսկ գեներալ Վանեցյանի պատասխանը բավականին դաժան էր, ու փաստացի զգուշացում էր, որ հարկ եղած դեպքում կարող է շատ բան ասել: Ու նաեւ. «Հրաժարականի մասին իմ հայտարարությունն ուշադիր ընթերցողը, համոզված եմ, հասկացել է` ինչ նկատի ունեի ես: Ուստի վստահ պնդում եմ` ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»: Այսինքն` գեներալ Վանեցյանն էլ լրացրեց Նիկոլին «զիբիլի վեդրո գցելու» ցանկացողների շարքերը: Իսկ նա հաստատ շատ ավելի լուրջ ախոյան է, քան, ասենք, Պավլիկ Մանուկյանը:

ԿԵՂԾԻՔԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ ԵՎ ՇՊԻՈՆՕՆԻԿՆԵՐԻ ԽԱՂԵՐԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА