o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախում կայանալիք ընտրություններից հետո հնարավոր են ռազմական գործողություններ. Ստ. Տարասով. «168 ժամ»

24.09.2019 09:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախում կայանալիք ընտրություններից հետո հնարավոր են ռազմական գործողություններ. Ստ. Տարասով. «168 ժամ»

««Արցախում կայանալիք ընտրություններից հետո հնարավոր են ռազմական գործողություններ, քանի որ ադրբեջանցիները կայուն կերպով մտածում են, որ բոլոր գործերը ղեկավարում է, այսպես կոչված, ղարաբաղյան կլանը, իսկ հիմա Երևան են եկել մարդիկ, ովքեր ուզում են ղարաբաղցիների «վերջը տալ», և ընտրությունների արդյունքում իշխանության փոփոխությունը Ադրբեջանի կողմից կողջունվի, կդիտարկվի՝ որպես թուլացում»,- այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ադրբեջանական իրեն հայտնի ծրագրին:  Նրա որակմամբ՝ արցախցի-հայաստանցի բաժանումն անհանգստացնող է:

«Չի´ հաջողվելու քեզ, Նիկոլ, այս երկիրը պահել ենք ու պահելու ենք». Գեւորգ Գեւորգյան

«Ցավոք սրտի, ՀՀ նոր իշխանությունները հիմքեր են տալիս այդկերպ ենթադրելու: Հայաստանը բավականին բարդ վիճակում է, և հասարակության մեջ նման բաժանարար գծերը մահացու կարող են լինել հայերի համար»,- ասել է նա:

Տարասովը նշել է, որ դժվար է ենթադրել, թե ինչպես կընթանան զարգացումներն այս հարցի շուրջ: Սակայն, նրա վստահեցմամբ, նման ծրագրեր քննարկվում են Ադրբեջանում»,-գրում է թերթը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА