o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չգիտեմ ինչից է, որ «Փնթի մարդու օրը կտրվի» հայտարարությունիցս առաջինը «ոգեւորվեց« Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը

23.09.2019 18:47 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Չգիտեմ ինչից է, որ «Փնթի մարդու օրը կտրվի» հայտարարությունիցս առաջինը «ոգեւորվեց« Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը, ով բոլորովին վերջերս ֆեյսբուքյան իր էջում «ուշագրավ» գրառում է արել, մասնավորապես գրելով. «Ով Վարչապետիս բան կասի, կյանքով կդառնամ թշնամի», այս անգամ որոշել էր իրեն թշնամի տեսնել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին:

«Գտնում եմ, որ ճիշտ չէր». Լարիսա Ալավերդյանը՝ Վազգեն Մանուկյանի հրաժարականի մասին

Մասնավորապես, վերջինս պատգամավորի քաղաքական բնույթի գրառման տակ` քաղաքական հայրիկին հաճոյանալու համար, հանդես է եկել հիստերիկ մարդուն մնորոշ «Գեւորիկ էլի դեղերդ չես խմե՞լ» գրառմամբ:

 

 

 

 

 

Ի՞նչպես է մերօրյա թավշյա թրաշամանուկի գրառմանը արձագանքել պատգամավորը, փորձեցինք հետաքրքրվել անձամբ Գեւորգ Պետրոսյանից, ով նկատեց.

- Անկեղծ ասած, այդ անձնավորությունը այդքան չկա, որ ես որեւէ կերպ արձագանքեմ իր մեկնաբանություններին: Բայց Ձեր հարցին պատասպանալու համար ասեմ հետեւյալը. իհարկե ես գիտեմ, որ իմ ֆեյսբուքյան գրառումները լայն արձագանք են ստանում: Բայց չգիտեմ ինչի` «Փնթի մարդու օրը կտրվի» հայտարարությունիցս առաջինը «ոգեւորվեց» Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը: Երեւի ինքն  իրեն դասում է փնթիների կազմում, որ նման գրառում է արել իմ վերաբերյալ: Հորդորում եմ, որ Ավան վարչական շրջանի ղեկավարին որպեսզի հոգ տանի, որ իր տեղակալը զբաղվի իրեն վերապահված գործով, ոչ թե քաղաքական պաշտոնյանների ֆեյսբուքյան գրառումներին արձագանքելով:

- Պարոն Պետրոսյան, ի դեպ, նույն Պողոսյանը, ավելի վաղ գրել էր, որ ով իր վարչապետին բան կասի, կյանքով կդառնամ թշնամին, փաստորեն Ձեզ առաջի՞ն է իր թշնամին համարել:

- Ախր նա որեւէ մեկին թշնամի լինել չի կարող, թշնամի լինելու համար պետք է քեզանից ուժ ներկայացնես: Իսկ մի մարդ, ով հանրությանը հայտնի է իր փնթի գործով` չի կարող որեւէ մեկի համար թշնամի լինել: Իսկ եթե նա ցանկանում է ծառայել Նիկոլ Փաշինյանին, ապա նա պետք դա անի իր վրա դրված պարտականությունները կատարելով, ոչ թե քաղաքական գործիչների գրառումներին անուններ տալով:

Նկատենք, որ վերոհիշյալ փոխթաղապետը ոչ ավել ոչ պակաս «Ժիրայր Սեֆիլյանի» գործով 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Ներսես Պողոսյանն է։ Նա դատական նիստերի ժամանակ մշտապես բողոքում էր նախկին իշխանությունից, վիրավորանքներ հասցնում Սերժ Սարգսյանին ու վիճում դատախազների հետ, սակայն այժմ էլ թաղապետարանի աշխատակիցներն են բողոքում նրանից՝ անհարկի մարդկանց է ազատում աշխատանքից, մանկապարտեզների տնօրեններին հորդորում՝ ազատման դիմումներ գրել։ 

Մամուլը գրել էր նաեւ, որ մանագիտությամբ հոգեբան փոխթաղապետին նկատել են նաեւ օպերայի հարակից սրճարանները քանդելու դեմ ցույցերի օրերին, որտեղ նա տրակտորի վրա կանգնած ոտքով հարվածներ է հասցնում։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА