o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետի որդին կոնֆլիկտ է ունեցել Զորի Բալայանի թոռան հետ. Hraparak.am

23.09.2019 18:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարչապետի որդին կոնֆլիկտ է ունեցել Զորի Բալայանի թոռան հետ. Hraparak.am

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը իր զորամասում պատմության մեջ է ընկել։ Նա որոշել է, որ ինչպես իր հայրն է Հայաստանում «կարգուկանոն» հաստատում, այնպես էլ ինքն է պարտավոր իր ծառայած զորամասում կարգուկանոն հաստատել։ Եւ սկսել է աջ ու ձախ խելք ու խրատ սովորեցնել զինծառայողներին, անգամ սպայակազմին։

Մեր պոպուլիստ վարչապետին կուղարկենք էլիտար հոգեբուժական կլինիկա հետազոտության. Մարինա Խաչատրյան

Դիտողություններ է արել խոհարարներին, կարգազանց զինվորների մասին տեղեկացրել է զորամասի ղեկավարությանը եւ այլն։ Մի խոսքով, չգրված կանոններ է խախտել, ինչը վրդովվեցրել է ծառայակիցներին։ Եւ նրանցից մեկը Աշոտ Փաշինյանին ծեծի է ենթարկել։

Ասել են, որ վիճաբանությունը եղել է գրող-հրապարակախոս Զորի Բալայանի թոռան հետ, որը Աշոտ Փաշինյանի հետ ծառայում է նույն զորամասում։ 

Կապվել են Զորի Բալայանի հետ։ Նա հաստատել է, որ իր թոռն ու վարչապետի որդին համածառայակիցներ են․

«Մի քիչ հեռու են միմյանցից, որովհետև մեկը մյուսից կես տարով շուտ է եկել, բայց տեղում միասին են»,- ասաց նա։ Հարցրինք, իսկ նրանց միջեւ վիճաբանություն եղե՞լ է․

«Իմ թոռնիկը արդեն 16 օր է, ինչ հիվանդանոցում է, ես անընդհատ իր մոտ եմ գնում, դրանից առաջ էլ է եղել պոլիկլինիկաներում»։  

Երբ պնդեցինք, որ մեր աղբյուրները վկայում են, որ նման միջադեպ եղել է, պարոն Բալայանը չհերքեց․

«Եթե նման բան եղել է, ուրեմն մի կես տարի առաջ է եղել, բայց հիմա ինքը հիվանդանոցում է»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА