o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեր ժպիտները թող ոչ ոք որպես թուլություն չընկալի. Փաշինյանի մեսիջները՝ եկեղեցուն, մամուլին, դատարաններին. Տեսանյութ

23.09.2019 17:57 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մեր ժպիտները թող ոչ ոք որպես թուլություն չընկալի. Փաշինյանի մեսիջները՝ եկեղեցուն, մամուլին, դատարաններին. Տեսանյութ

«Եթե պարզվի, որ հայ ժողովուրդն ուզում է Կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մեջ, ապա Կառավարությունը կքննարկի հայ ժողովրդի այդ պահանջը բավարարելու հարցն ու դրա գործնական հնարավորությունները»,-ԱՄՆ-ում տեղի ունեցած ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ կիսադատարկ դահլիճում. տեսանյութ

Նա նշել է, որ ներկայիս Կառավարությունը ժողովրդավարական և օրինական է. «Ասում ենք, որ ՀՀ-ում մամուլը պետք է լինի ազատ, մամուլի առաջին ռեակցիան ի՞նչ է՝ դե եկեք այս Կառավարության ողնաշարը ջարդենք։ Երբ ասում ենք դատարանները պետք է լինեն անկախ, չենք միջամտելու դատավարությանը, դատական համակարգի առաջին ռեակցիան ի՞նչ է. Եկեք այս կառավարության ոտքի տակը քանդենք։ Սա իրավիճակի սխալ ընկալում է, ես ուզում եմ բոլորին ասել, որ մեր ժպիտները թող ոչ ոք որպես թուլություն չընկալի, բոլոր նրանք, ովքեր այդպես են ընկալում, շատ փոշմանել են և շարունակելու են փոշմանել»։

ՀՀ վարչապետը ընդգծել է, որ եթե ասում են եկեղեցու ներքին կյանքի մեջ չեն մտնում և որոշ եկեղեցականներ եզրակացնում են, թե Կառավարությունը թույլ է և կարելի է քանդել այդ կառավարության «ոտքերի տակը», ապա նրանք շատ ուժեղ հակահարված կստանան ու ծնկի կբերվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА