o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետրոսյանը չի կարող մուտք գործել սեփական բնակարան

23.09.2019 17:32 ՄՇԱԿՈՒՅԹ
Պետրոսյանը չի կարող մուտք գործել սեփական բնակարան

Հումորիստ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանն Instagram-ի իր էջում բողոքել է, որ արդեն ավելի քան մեկ տարի հասանելիություն չունի իր բնակարան մուտք գործելու համար:

Նա մի քանի լուսանկար է ցույց տվել իր առանձնասենյակից, որտեղ անցկացվել է  «Смехопанорама» հաղորդման նկարահանումները, և որտեղ գտնվում են իր կողմից վերանորոգված գրքերը:

Սերգեյ Փարաջանովի բնակարանը Կիևում լրջորեն տուժել է հրդեհի հետևանքով

«Սակայն արդեն մեկ տարուց ավելի չեմ կարող մուտք գործել իմ բնակարան, հասանելիություն չունեմ իմ իրերին: Այս ամենի վերջը չի երևում: Շրջափակված են իմ անձնական իրերը: Հասանելիություն չունեմ նույնիսկ փաստաթղթերին և տարիների ընթացքում կուտակված տեսաժապավեններին», - բողոքել է Պետրոսյանը:

2018 թվականին Եվգենի Պետրոսյանն ու իր կինը, գործընկերուհի Ելենա Ստեպանենկոն ամուսնալուծվել են՝ 30 տարվա համատեղ կյանքից հետո:

Այժմ կինն է բնակվում բնակարանում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА