o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գեղամ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ Ազգային ժողովին

23.09.2019 15:14 ԻՐԱՎՈՒՆՔ
Գեղամ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ Ազգային ժողովին

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ Ազգային ժողովին, պատճառը հարցումներին ոչ պատշաճ պատասխանելն է։

«Սանիթեք»-ը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը

Մեզ հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ դեռ իրավական պրոցեսը չի սկսվել. «Մտածում ենք դատական հայց ներկայացնելու ուղղությամբ։ Պատճառն այն է, որ մեր լրագրողներից մեկը մոտեցել էր աշխատակազմի ղեկավարին՝ հարցազրույցի խնդրանքով, աշխատակազմի ղեկավարը ասել էր, որ գրավոր հարցում ուղարկենք, մենք ուղարկեցինք գրավոր հարցում, սահմանված ժամկետով եկավ պատասխան, որ հաշվի առնելով, որ ձեր հարցերը շատ են, դիմեք աշխատակազմի ղեկավարին՝ հարցազրույց պայմանավորվելու համար»։

Հարցին՝ հարցազրույցը կայացա՞վ. «Չէ չկայացավ ու էլ չենք պատրաստվում հարցազրույց անել, հո մենք երեխա չե՞նք։ Նույնն էլ կառավարությունն է, կառավարություն հարցում ենք արել սեպտեմբերի 21-ի միջոցառումների համար, պատասխանեցին, որ քանի որ հարցերը շատ են, լրացուցիչ աշխատանք կատարելու համար կպատասխանենք 30-օրյա ժամկետում։ Հաջորդ օրը Էդուարդ Աղաջանյանը մամուլի ասուլիսի ժամանակ գրավոր կարդաց, եթե ունեիք պատասխան, էլ ինչո՞ւ ես 30-օրյա ժամկետ վերցնում»։

Նշենք, որ հարցումներին ոչ պատշաճ պատասխանելու, ողջամիտ ժամկետները խախտելու խնդրին բախվել ենք նաեւ մենք, մասնավորապես՝ մի քանի հարցում պահանջվեց, որպեսզի ԱԺ-ն վերջապես տրամադրի խորհրդարանական պատվիրակության Գերմանիա այցերից մեկի վրա ծասխված գումարը։ Նույն խնդիրը առկա է նաեւ գործադիրում, մենք եւս հարցում էինք արել սեպտեմբերի 21-ի միջոցառումների եւ  բյուջեի մասին, որին այդպես էլ պատասխան չստացանք։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА