o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը պաշտոնապես մտավ պատժիչ ռեպրեսիաների փուլ. Էլինար Վարդանյան

23.09.2019 14:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը պաշտոնապես մտավ պատժիչ ռեպրեսիաների փուլ. Էլինար Վարդանյան

Դատարանների երկու որոշումներով փաստվեց այն, ինչի մասին մենք նախօրոք զգուշացրել էինք՝ Հայաստանը պաշտոնապես մտավ պատժիչ ռեպրեսիաների փուլ։

Ես կոչ եմ անում տարբեր շրջանակներին՝ դադարեցնել դատավոր Աննա Դանիբեկյանին կամ դատավոր Արմեն Դանիելյանին կամ այլ դատավորների թիրախ դարձնելը։ Հիմա դա չէ հիմնաքարային խնդիրը։ Այդ դատավորները, քննիչները և այլոք ավելի ուշ կպատմեն,  թե ինչ ճնշումներ են եղել իրենց վրա, ովքեր և ինչպես են ճնշել, մենք կիմանանք նաև նրանց անունները, ովքեր հրաժարվել են անօրինական հրահանգներ կատարել և այլն։

Սրանք ավելի ուշ, այնպես ինչպես ենթադրվում է, որ  հետագայում կլինի մայիսի 20-ի գործ՝ դատարանների շրջափակման, կլինի սեպտեմբերի  16-ի գործ՝ ՍԴ-ի վրա բացահայտ ճնշումերի գործ՝ սահմանադրական կարգի տապալման երանգներով, կլինի սեպտեմբերի 17-ի գործ՝ ՍԴ որոշումը անտեսելով դատարանի որոշում և այլն։ Այս ամենը՝ որոշ ժամանակ անց։

Բայց այսօր սա չէ ամենակարևորը, ամենահրատապը։ Եվ իմ ահազանգը դրա մասին չէ։ Իմ ահազանգն այն մասին  է, որ Հայաստանը պաշտոնապես մտել է պատժիչ, ռեպրեսիաների փուլ։ Սա ունի իր հստակ կանոնները, միջազգային և ռեգիոնալ ողբերգական փորձը։ Հիշեք, Հայաստանում՝  այլևս ոչ ոք չի կարող հանգիստ լինել՝ ոչ մեծահարուստները, ոչ պայմանավորվածները, ոչ սկզբունքայինները, ոչ ճկվողները, ոչ նախկինները, ոչ ներկաները, ոչ ամենամտերիմները. սա է այս փուլի խաղի կանոնը։

Եվ սա ոչ թե նշանակում է, որ բոլորը դառնում են հավասար  օրենքի առաջ, այլ հակառակը՝ բոլորը դառնում են անպաշտպան  իրավական կամայականությունների առաջ։

Ցավում եմ, որ սա դարձավ Հայաստանի նոր բրենդը և պետության նոր ամենասուր մարտահրավերը։

Հայաստանը 144 ձայնով ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022թթ. համար

Շարունակելի

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА