o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարգարիտա Սիմոնյանը կրկին սեր է խոստովանել ամուսնու նախկին կնոջը

23.09.2019 20:37 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Մարգարիտա Սիմոնյանը կրկին սեր է խոստովանել ամուսնու նախկին կնոջը

Տիգրան Քեոսայանի եւ Ալյոնա Խմելնիցկայայի ավագ դուստրը՝ Ալեքսանդրան, դարձել է 25 տարեկան։ Այս իրադարձությունը չէր կարող բաց թողնել Մարգարիտա Սիմոնյանը, որը Քեոսայանի հետ ամուսնությունից հետո ընկերական հարաբերություններ ունի ռեժիսորի նախկին կնոջ՝ Ալյոնա Խմելնիցկայայի եւ նրա երկու դուստրերի հետ։ RT-ի գլխավոր խմբագիրը Սաշային սրտառուչ շնորհավորել է հոբեյլանի առթիվ։

Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպիսին է իրեն տեսնում 160 տարեկան հասակում

Александре исполнилось 25 лет

«Իմ գեղեղկուհի խորթ աղջիկն այսօր դառնում է 25 տարեկան։ Հայրիկը դեռ իր համար չի ձեւակերպել, թե ինչպես է վերաբերվում այս փաստին։ Ահա նստած ենք, լարված սպասում ենք նրա կենացին։ Մինչ այդ ես կասեմ՝ Սաշուլյա, ջանա, գեղեցիկ, նրբագեղ, խելացի, սոխակի ծիծաղով եւ մայրիկի անկրկնելի ժպիտով, հայրիկի խանդավառություններով եւ միայն քո հրաշալի երգերով, խնդրում եմ, շատ երջանիկ եղիր»,- Instagram-յան էջում գրել է Մարգարիտան։

Երկրպագուներն առաջին անգամ չեն հիանում Սիմոնյանի, նրա խորթ դուստերի եւ նրանց մոր «բարձր հարաբերություններով», որը «հայտնվել է» հրապարակման մեկնաբանություններում։

Քեոսայանի նախկին կինը շնորհակալություն է հայտնել Սիմոնյանին ջերմ խոսքների համար, ինչին ի պատասխան Մարգարիտան շնորհակալություն է հայտնել գեղեցիկ դստեր համար եւ գրել, որ սիրում է Ալյոնային։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА