o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՊՀ հետախուզությունների տնօրենները Կազանում ամենամյա խորհրդակցություն կանցկացնեն

23.09.2019 18:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՊՀ հետախուզությունների տնօրենները Կազանում ամենամյա խորհրդակցություն կանցկացնեն

Երկուշաբթի Կազանում խորհրդակցություն կանցկացնեն ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարները՝ հետախուզական գործունեության մասին։ Մասնակիցները մտադիր են քննարկել արտաքին ուժերի միջամտության հետ կապված մարտահրավերների չեզոքացման համատեղ ջանքերը, լրագրողներին տեղեկացրել են Ռուսաստանի արտաքին հետախուզության մամուլի գրասենյակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել

«Խորհրդակցական մարմնի նախագահը՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, կբացի ԱՊՀ հետախուզությունների տնօրենների համաժողովը։ Սպասվում է, որ խորհրդակցության ընթացքում կողմերը կհաստատեն Համագործակցության տարածքում կայունության եւ անվտանգության բարձրացմանն ուղղված փոխշահավետ համագործակցությունը շարունակելու  պատրաստակամությունը։ Նիստի ժամանակ կքննարկվեն ԱՊՀ անդամ պետությունների՝ արտաքին ուժերի միջամտության հետ կապված մարտահրավերների չեզոքացման համատեղ ջանքերը»,- ասվում է մամուլի գրասենյակի հաղորդագրությունում։

Խորհրդակցության արդյունքներով պատվիրակությունների ղեկավարները մտադիր են ստորագրել հուշագիր, որում կամրագրվի մասնակիցների ձգտումը՝ կատարելագործել հետախուզական տվյալների փոխանակման գործընթացը, համագործակցության ձեւերն ու ուղղությունները՝ ներքին եւ արտաքին մարտահրավերներն արդյունավետ կանխելու նպատակով։ Նախատեսվում է նաեւ պայմանավորվել ջանքերի հետագա ակտիվացման մասին միջազգային ահաբեկչությանը եւ կրոնական ծայրահեղականությանը դիմակայելու գործում։

Միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի պատվիրակությունները։

Լիագումար նիստի բացմանը սպասվում է Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Մինիհանովի, գործադիր կոմիտեի նախագահ-ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւի, ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովի, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության օպերատիվ տեղեկատվության եւ միջազգային կապերի ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Սերգեյ Բեսեդայի մասնակցությունը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА