o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սանկտ Պետերբուրգում հայերի և դաղստանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. կան տուժածներ (տեսանյութ)

23.09.2019 18:06 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սանկտ Պետերբուրգում հայերի և դաղստանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. կան տուժածներ (տեսանյութ)

Սեպտեմբերի 21-ի գիշերը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի թաղամասերից մեկում հայերի և դաղստանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, գրում է տեղական «Ֆոնտանկա» պորտալը:

Ստամբուլում մկան որսով զբաղված կատուն ինքն է փախուստի դիմել մկան հարձակումից (տեսանյութ)

Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ է ստացել առավոտյան 5:30-ի սահմաններում:

Հաղորդվում է, որ նորակառույց «Փառքի պողոտա» կոչվող մետրոկայարանի մոտ հավաքվել է մոտավորապես 16 մարդ:

«Ինչ-որ պահի փոխադարձ վիրավորանքները վերաճել են ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ վեճի մասնակիցներից մեկը հանել է դանակը և սկսել դրանով աջուձախ հարվածներ հասցնել»,- փոխանցում է «Ֆոնտանկա»-ն:

Ծեծկռտուքի մասնակիցներից 5-ը տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որ նրանց թվում կան նաև հայեր:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА