o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հյուսիս-Հարավ»-ի չարաշահումների գործով անցնող «Մուլտի Գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

22.09.2019 15:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
«Հյուսիս-Հարավ»-ի չարաշահումների գործով անցնող «Մուլտի Գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքում առերևույթ չարաշումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մաղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին (այժմ՝ «Մուլտի Գրուպ»-ի գլխավոր տնօրեն) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է՝ նա 20 մլն դրամ գրավով ազատ է արձակվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ոչինչ չանելու դիմաց բյուջեից ավելի քան 3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել

Սուրեն Առուստամյանի հետ «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի խափանման միջոցը ևս դատարանը փոխել՝ նրանք ազատ են արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց: 

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար: Առուստամյանին 2019 թվականի սեպտեմբերի 18 մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փոփոխվել և լրացվել են նաև Սուրեն Ավագյանին  և Գուրգեն Սարգսյանին առաջադրված մեղադրանքները: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել նաև 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին նրանց մեղադրանք էր առաջադրվել  38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА