o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա. Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է

22.09.2019 14:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա. Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա: Նա, մասնավորապես, գրել է.

​​​​​​​«Երբ վարչապետը իրեն թույլ է տալիս խմբագրել անգամ Ավետարանը...»

«Եղել են մարդիկ, ովքեր ինձ հարցրել են` կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը արդյո՞ք այսօր մեր երկրի համար առաջնային խնդիր է: Այո` առաջնային խնդիր է: Ես վստահ ասում եմ, որ այն մեր երկրի ամենակարևոր օրենքներից մեկն է լինելու: Որովհետև օրենքը ոչ միայն կենդանիների պաշտպանության, այլև մարդու մասին է: Մարդու տեսակի, ով կարող է վերցնել և ինչպես երեկ արել է մի դեռևս անհայտ անասուն` կրակել Սև արագիլի վա: Ի դեպ, վստահաբար նույն անասունն էր մեկ շաբաթ առաջ կրակել այս արագիլի ձագի վրա: Ու օրենքը ահա այն մասին է, որպեսզի մենք կարողանանք նման անասունների ձեռքը բռնել և օրենքով ուղեկցել քրեակատարողական հիմնարկ: Եվ մեկ էլ ինձ անչափ հետաքրքիր է՝ այն պատգամավորները, ովքեր առաջին ընթերցմամբ դեմ, ձեռնպահ քվեարկեցին նախագծին, կամ, դահլիճում նստած` ընդհանրապես չքվեարկեցին, ինչպե՞ս են իրենց զգում յուրաքանչյուր նման դեպքից հետո: Ի վերջո, նախագիծը իմ մասին չէր և իմ կամ իմ գործընկերների հանդեպ անձնական վերաբերմունքը չպիտի դառնար քվեարկության մոտիվացիա:

Ի դեպ, բացառիկ Սև արագիլին կրակել են Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: Մի թեթև, մշուշոտ հույս ունեմ, որ իրավապահները կրակող անասունին կգտնեն ու դեռևս գործող` Վարչական իրավախախտումների մասին օրենքով մի թեթև տուգանքի կենթարկեն` մինչև խորհրդարանը, ուզում եմ հավատալ, առաջիկայում երկրորդ ընթերցմամբ կընդունի նման սադիզմը քրեականացնելու նախագիծը:

Ասեմ նաեւ, որ այս արագիլից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА