o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զարիֆը «խայտառակություն» է որակել Մերձավոր Սրևելք զորք ուղարկելու ԱՄՆ-ի որոշումը

22.09.2019 16:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Զարիֆը «խայտառակություն» է որակել Մերձավոր Սրևելք զորք ուղարկելու ԱՄՆ-ի որոշումը

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը CBS-ին տված հարցազրույցում քննադատել է Սաուդյան Արաբիայի նավթային արդյունաբերության օբյեկտների վրա հարձակումներից հետո Մերձավոր Արևելք լրացուցիչ զորակազմ ուղարկելու ԱՄՆ-ի որոշումը:

Էրդողանն ԱՄՆ-ից պահանջել է արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին

Իրանի ԱԳ նախարարը Վաշինգտոնի այդ քայլը «խայտառակություն» է որակել։ Նրա կարծիքով՝ այս խնդրի լուծման մեջ «ամեն ինչ սխալ ուղղությամբ է գնում»։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել լրացուցիչ զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք՝ «Սաուդյան Արաբիայի դեմ Իրանի ագրեսիան» ճնշելու նպատակով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի գիշերը Սաուդյան Արաբիայի նավթային ընկերություններից մեկը՝ Saudi Aramco-ն հրթռային հարձակման էր ենթարկվել, ինչը հանգեցրել էր Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանման ծավալների մոտ 50 տոկոս կրճատմանը՝ օրական 5,7 միլիոն բարել:

Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի ապստամբ-հուսիթները, սակայն ԱՄՆ-ը կասկածի տակ է դնում նրանց ներգրավվածությունը և հարձակումների մեջ մեղադրում է Թեհրանին, վերջինը հերքում է այդ մեղադրանքները:

Չնայած հարձակմանը Իրանի մասնակցության ապացույցների բացակայությանը՝ Թրամփը հրահանգել է զգալիորեն խստացնել Թեհրանի դեմ պատժամիջոցները։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА