o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուղիղ միացում Գյումրու Սև Բերդ ամրոցից

21.09.2019 14:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ուղիղ միացում Գյումրու Սև Բերդ ամրոցից

Գյումրու Սև բերդ ամրոցի բակում շարունակվում են Անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումները։  

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գյումրու Սև բերդում տեղի էր ունեցել վարչապետի՝ «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը, որի հյուրերն էին վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսները։ 

Գյումրիի տարբեր հատվածներում այսօր տեղի կունենան երաժշտական տարաբնույթ միջոցառումներ։ Երաժշտարվեստի լեզվով բազմահազար ունկնդիրներին տոնական մթնոլորտում կփոխանցվի անկախության, պետականության, միասնության կարևորագույն ուղերձները։ Մասնավորապես․

• Ջազի սիրահարները կարող են վայելել Ջեյմ սեշն ջազային երաժիշտների կատարումները Ռիժկովի փողոցում,

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, չեն համապատասխանում իրականությանը. նախարար

•  Փոփ և ռոք երաժշտության սիրահարների համար Աբովյան-Ռուսթավելի խաչմերուկում և Երկաթգծի կայարանի հրապարակում ելույթ կունենան բազմաթիվ երաժշտական խմբեր և անհատներ,

• Կենտրոնական այգու հարակից տարածքներում ցուցադրական ելույթներով հանդես կգան հայտնի դիջեյները,

• Դասական և ազգագրական-ժողովրդական երաժշտության սիրահարների համար Հարթակ 6-ում և Հարթակ 7-ում իրենց կատարումներով անկախության տոնը կշնորհավորեն  հայտնի ժողովրդական/ազգագրական  համույթները, նվագախմբերը, երգչախմբերը,

• Գալա բեմահարթակում օրվա ընթացքում ելույթ կունենա «Supacooks»  համույթը։

Մարզկենտրոններում ու համայնքներում կիրականացվեն բազմաբնույթ միջոցառումներ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА