o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շատ եմ վախենում սահմանին ծառայող մեր երիտասարդների կյանքի համար». մ​​​​​ահացել է թատերագետ Նվարդ Ասատրյանը

21.09.2019 14:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Շատ եմ վախենում սահմանին ծառայող մեր երիտասարդների կյանքի համար». մ​​​​​ահացել է թատերագետ Նվարդ Ասատրյանը

Հայ թատերագիտությունը կորցրեց ամենաակտիվ, ամենասրտացավ ու իր մասնագիտությանը հավատարիմ լավագույն մասնագետներից մեկին: Դժվար է պատկերացնել թատերական որեւէ պրեմիերա, որեւէ փառատոն ու հոբելյան՝ առանց նրա գործուն մասնակցության, թեկուզեւ դահլիճի առաջին շարքերում նստած՝ իր յուրահատուկ սուր հումորով, ջերմությամբ ու նրբանկատ քննադատությամբ: Թատրոնն այսօր կորցրեց իր հարազատին, որը կարողանում էր առողջական խնդիրները եւ ընդհանրապես՝ անձնական դրամատուրգիան չբեմականացնել, իսկ հանրությանը ներկայանալ տրագիկոմեդիայով՝ դրական էմոցիաներ փոխանցելով ամենքին: Նա չէր վախենում մահից, իսկ թե ինչից է վախենում հարցին, իր հարցազրույցներից մեկում տվեց այսպիսի պատասխան. «Առանձնապես բարդույթներ չունեմ, բայց շատ եմ վախենում սահմանին ծառայող մեր երիտասարդների կյանքի, ապահովության համար: Շատ... իրենց ծնողների, իրենց մայրերի չափ» : Կյանքից հեռացել է թատերագետ, ՀԹԳՄ միության անդամ ՆՎԱՐԴ ԱՍԱՏՐՅԱՆԸ։ 

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

Հիշեցնենք, որ 2006 թվականից մինչեւ օրս կարճատեւ ընդմիջումներով նա վարել է «Ավանգարդի» մշակույթի բաժինը: Ընտրվել է Հայաստանի թատերական գործիչների միության վարչության անդամ, բազմիցս ընդգրկվել է «Արտավազ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության, «Թատերական Լոռի» եւ մի շարք այլ փառատոնների մասնագիտական հանձնախմբերի կազմում։

Եղել է «Թատրոն» պաշտոնաթերթի պատասխանատու քարտուղարը։ Խմբագրել է մի քանի տարաբնույթ թատերական ժողովածուներ։ Աշխատել է հայաստանյան մի շարք թերթերում, տարբեր տարիներին լավագույն լուսաբանման համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ շնորհակալագրերի։ 2014թ-ին արժանացել է մշակույթի նախարարության պատվոգրին, պարգեւատրվել՝ «Նարեկացի» հուշամեդալով եւ ՀԹԳՄ ոսկե մեդալով:

Սիրելի տիկին Ասատրյան, վիրտուալ տիրույթում՝ սոցցանցում, շատերն են արժանացել Ձեր կողմից կարմիր վարդերի, այսօր բոլոր վարդերը կխոնարհվեն Ձեր առաջ: Խունկ ու Աղոթք... Հիշատակն արդարոց օրհնությամբ եղեցի...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА