o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուկրաինան Ռուսաստանի պատճառով չի մասնակցի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին

21.09.2019 14:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինան Ռուսաստանի պատճառով չի մասնակցի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին

Ուկրաինայի պատվիրակությունը հրաժարվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մասնակցությունից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գերագույն ռադայի՝ իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունից պատգամավոր Բոգդան Յարեմենկոն:

Կորոնավիրուսի պատճառով Իտալիայի առաջնության 3 հանդիպում այսօր տեղի չի ունենա

«Չունենալով այլ հնարավորություն արձագանքելու այդ կազմակերպության կողմից սեփական սկզբունքների խախտմանն ու բախվելով շահերի բացահայտ անտեսմանը՝ Ուկրաինան դեռ ձեռնպահ կմնա իր պատվիրակությանը ԵԽԽՎ գործուղելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Յարեմենկոյի խոսքով՝ որոշմանն աջակցել է Ռադայի խմբակցությունների մեծ մասը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն ամբողջ ծավալով վերականգնել է ռուսական պատվիրակության լիազորությունները: Դրանից հետո Կիևը հրաժարվել է աշնանային նստաշրջանին մասնակցությունից: Ուկրաինայի օրինակին հետևել են Էստոնիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Սլովակիայի պատվիրակությունները:                  

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանն անցկացվելու է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը:

 

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА