o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որեւէ կոմպրոմիս չի լինելու. օրենքի առաջ հավասար են բոլորը. Վարչապետի խոսնակը գողականների եւ նրանց կողմից հնչեցվող հաթաթաների մասին

21.09.2019 12:38 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Որեւէ կոմպրոմիս չի լինելու. օրենքի առաջ հավասար են բոլորը. Վարչապետի խոսնակը գողականների եւ նրանց կողմից հնչեցվող հաթաթաների մասին

Գաղտնիք չէ, որ նոր իշխանությունները, արդեն իսկ հայտարարել են համալիր պայքարի մասին՝ ուղղված քրեական ենթամշակութային տարերի, այսպես ասած օրենքով գողերի ու քրեական հեղինակությունների դեմ: Ի դեպ, այդ պայքարի մասին ազդարարավեց հատկապես այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Կենտրոնի ոստիկանությունում: Երբ օրենքով գող Արմեն Ղազարյանին ՝Պզոյին ուղեկցող երիտասարդը՝Նվեր Մուրադյանը հայհոյել ու անպատվել էր կարմիր բերետավորներին՝ տակնուվրա անելով Կենտրոնի ոստիկանությունը: Ինչեւէ, համենայնդեպս այս եւ մի քանի այլ սկանդալային միջադեպերից հետո, իր պաշտոնին հրաժեշտ տվեց նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով այդպես էլ չմանրամասնեց իր հրաժարականի բուն պատճառները: Իսկ թե արդյո՞ք ՀՀ ոստիկանության նոր դեմքերը ի վիճակի կլինեն՝ զսպելու առահասարկ կրիմինալ դրսեւորումներն ու քրեական ենթամշակութային տարերի այստեսակ ակտիվացումը, առայժմ դժվար է ասել, հատկապես, որ այդ ենթամշակութային տարերի, ու նրանց ֆանատ ֆեյսբուքյան քոմենթչիկների արշավը՝ լրատվամիջոցների ու լրագրողների դեմ կարծես թե ուշագրավ դրսեւորումներով է աչքի ընկնում:

Ունենք մի քանի մտահղացումներ. Իգոր Պոպովն՝ Արցախում ու Ադրբեջանում գտնվող ազատազրկված անձանց մասին

Հիշեցնենք, որ նույն օրենքով գող Արմեն Ղազարյանի համար կռիվ տվող ֆԲ ստատուսագիրները, ի լուր աշխարհի օրինակ NewsMedia.am լրատվական կայքի ղեկավար, լրագրող Գայանե Զարգարյանի հասցեին ՝հնչեցրել էին սպառնալիքներ, որոնց սքրին շոտերը լրագրողը հրապարակել էր նաեւ իր ֆբ էջում, իսկ ահա Արմեն Ղազարյան ՖԲ էջից էլ, որը կարծես թե հստակ կապ ունի Ղազարյանների հետ, լրագրողին փորձել էին ինչ-ինչ մեսիջներ ուղարկել, որին էլ ի պատասխան լրագրողը, հայտարարել էր, որ. ՀՀ-ում չկա մեկը որ կարող է կալանքի տակ դնել իր ազատ խոսքը, ասելով որ նա հնչեցրել, եւ հնչեցնելու է բոլոր նրանց անունները՝ովքեր կհայտնվեն այս կամ աղմկահարույց սկանդալի կիզակետում: Կլինի Արմեն Ղազարյանը՝Պզոն, պողոսը, թե պետրոսը…

Այդուհանդերձ, թե ինչքանո՞վ են օրվա իշխանությունները կարողանալու իրապես պայքար տանել կրիմինալի ու բեսպրեդել դրսեւորումների դեմ, եւ թե արդյ՞ոք Օրենքով գողերը այդչափ իրավունքներ կարող են իրենց վերապահել Նոր Հայաստանում, որ կարող են նման ագրեսիվ վարք դրսեւորել լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ , փորձեցինք պաշոտանական տեսակետ ստանալ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիրմիր Կարապետյանից, ով նկատեց.

-Նոր Հայաստանում, օրենքը հավասար է լինելու բոլորի համար: Դա միանշանակ է:

-Պարոն Կարապետյան, իսկ ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ թավշյա Հայաստանում օրենքով գողերը իրենց այդքան անկաշկանդ են զգում, իսկ հարկ եղած դեպքում, փորձ են անում ճնշելու նաեւ ազատ խոսքը: Ավելին նրանց ֆանատների կողմից հնչում եմ նույնիսկ սպառնալիքներ, որը կոնկրետ դեպքում տեղի էր ունեցել  լրագրող Գայանե Զարգարյանի դեպքում:

-Օրենքի առաջ, բոլորը պետք է լինեն հավասար: Եւ այդ հարցում՝որեւէ կոմպրոմիս չի լինելու: Եւ եթե լրատվամիջոցի ղեկավարին որեւէ մեկը վիրավորել է, ապառնացել է անմիջապես պետք է դիմում ներկայացնել ոստիկանություն: Նոր ոստիկանությունը՝ նոր ղեկավարությամբ, առկա հիմքերի դեպքում շատ արագ կարձագանքի, եւ լրագրողի, անձի պաշտպանվածության մասին որեւէ կասկած անգամ լինել չի կարող:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА