o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետն ու նախագահը Եռաբլուրում զրուցում են իրենց դիետայի մասին, Փաշինյանը պատմեց, թե քանի կիլո է չաղացել. «Голодание спасет вашу жизнь»

21.09.2019 11:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարչապետն ու նախագահը Եռաբլուրում զրուցում են իրենց դիետայի մասին, Փաշինյանը պատմեց, թե քանի կիլո է չաղացել. «Голодание спасет вашу жизнь»

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել էին Եռաբլուրի պանթեոն՝ Անկախության տոնին հարգանքի տուրք մատուցելու: Նրանք ծաղիկ խոնարհեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին: Ուշագրավ է, որ լսելի էր, թե ինչ թեմայով են զրուցում վարչապետն ու Արմեն Սարգսյանը, երբ քայլում էին Եռաբլուրում մյուս պաշտոնյաների հետ շքախմբով: Նիկոլ Փաշինյանը խոսում էր իր քաշից: Արմեն Սարգսյանը հետաքրքրվեց՝ հատուկ դիետա՞ ես պահում: Փաշինյանն էլ կիսվեց իր նիհարելու փորձով: Ասաց, որ վերջերս մի գիրք, թե հոդված է կարդացել՝ «Голодание спасет вашу жизнь», պատմեց, թե ինչի մասին էր գիրքը: Նրանք խոսում էին դիետայի տեսությունից, ուրիշների փորձից: Փաշինյանն ասում էր՝ «Իրենք ապացուցել են փորձով, որ օրերով սոված մնալը ոչ միայն վնաս չի տալիս, այլեւ օգնում է օրգանիզմին»: Արմեն Սարգսյանն էլ դիետաների իր ունեցած տեղեկություններով էր կիսվում: Ավելի ուշ արարողությունից հետո դիետայի թեման շարունակում էր մնալ ակտուալ: Վարչապետը Արմեն Սարգսյանին ասաց, որ հեղափոխությունից առաջ ինքը «տրինաժորներով» է փորձել նիհարել. «Բայց հիմա էն ժամանակվանից 4 կիլո ավել եմ»: Հիշեցնենք, որ վարչապետը եւ նախագահը տեղեկացված էին, որ մի շարք ԶԼՄ-ների ուղիղ եթերում էին ու իրենց զրույցը կարող էր լսելի լինել:

Բարձրաձայնում ենք վայ արդարադատության մասին, բայց ունենում ենք նույն արդյունքը. Լեվոն Բաղդասարյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА