o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՊԲ-ում զորախաղեր կանցկացվեն

21.09.2019 12:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՊԲ-ում զորախաղեր կանցկացվեն

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում ՀՀ զինված ուժերում մեկնարկող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությանը զուգահեռ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը պաշտպանության բանակում անց են կացվելու նմանատիպ զորախաղեր, որին ընդգրկվելու են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:

Այս հոկտեմբերին «Զվարթնոց»-ում, նախորդ հոկտեմբերի համեմատ, ուղևորահոսքն աճել է 14.6 տոկոսով

Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զորավարժության նապատակներն են ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ԱՀ և ՀՀ ընդհանուր զորահավաքի պլանների իրականին համապատասխանությունը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՊԲ ղեկավարման օղակներին ու զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորախաղերին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումն ու ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը, հակառակորդի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում հավանական զարգացումների գնահատումն ու դրանց լուծման արդյունավետ ուղիների առաջադրումը:

Եռափուլ զորախաղերի ժամանակ իրականացվելու է նաև պայմանական նշանակետերի խոցում՝ մարտական կրակի կիրառմամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА