o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանի նոր օրակարգը. Նա մտադիր է արևմտյան արժեքներով կուսակցություն ստեղծել՝ որպես այլընտրանք. «Փաստ»

21.09.2019 10:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանի նոր օրակարգը. Նա մտադիր է արևմտյան արժեքներով կուսակցություն ստեղծել՝ որպես այլընտրանք. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն իր համար նոր ներքին օրակարգ ունի, ըստ որի, առաջիկայում իր համար, որպես պահեստային ու բուֆերային տարբերակ, կստեղծի ընդգծված արեւմտյան արժեքների դավանող եւ բացահայտ եվրոպական գաղափարներ կրող մի նոր քաղաքական կուսակցություն։

«Փաստ». Հավանաբար կչեղարկի «Ալավերդի» ԲԿ-ի տնօրենի մրցույթի արդյունքները, և հաղթողը չի նշանակվի պաշտոնին. այդ տեղը նախատեսված է Արսեն Թորոսյանի մտերիմի համար

Ավելի ստույգ, էապես կաջակցի այդ կուսակցության ստեղծմանը:

Այս հարցը գործող իշխանության համար ունի առանցքային նշանակություն, քանի որ իրեն ժողովրդական արժեքների կրող համարող ուժ լինելով հանդերձ, իշխանական կուսակցությունը եւ իշխանությունն ընդհանրապես եվրոպական կառույցների հետ նորմալ աշխատանքային խողովակներ չունի։

Թերթի տեղեկություններով, եվրոպական հանդիպումներից մեկի ժամանակ այն հարցին, թե ՀՀ-ում որ կուսակցությունն է արեւմտյան արժեքների ընդգծված կրողը եւ քաղաքական դաշտում այդ «գիծը» պահողը, Փաշինյանը տվել է բացասական պատասխան՝ հավելելով, որ նման ուժ փաստացի չկա։

Ահա այդ «բացը» լրացնելու համար էլ նա մտադիր է ՀՀ քաղաքական դաշտում նման մի ուժ ունենալ, ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն մի քանի հանդիպում է ունեցել քաղաքական դաշտում արեւմտյան գաղափարներ կրող գործիչների հետ՝ փորձելով նրանց միջոցով այս ուղղությամբ աշխատանքներ տանել եւ թիմ հավաքել։

Ի դեպ, ըստ տեղեկությունների, այս ուժը կարող է նաեւ հակակշիռ լինել ընդդիմության դաշտում գործող այն կուսակցություններին, որոնք փաստացի ներկայումս Փաշինյանի կողքին են, սակայն երկարաժամկետ կտրվածքով վստահելի չեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА