o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի իշխանական շրջանակներում հակված են իրենց թեկնածուին առաջադրել․ «Հրապարակ»

21.09.2019 10:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախի իշխանական շրջանակներում հակված են իրենց թեկնածուին առաջադրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախը պատրաստվում է 2020 թվականի մարտի վերջին կայանալիք համապետական ընտրություններին։ Այս ամիսներին մեծ թվով թեկնածուների անուններ շրջանառվեցին, որոնցից հստակ են միայն մի քանիսը՝ Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Վիտալի Բալասանյան։

Վիտոն դիրքավորվում ու մտնում է ընտրարշավի մեջ. «Հրապարակ»

Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու, եւ հավաստիացրել, որ արբիտրի դեր է խաղալու՝ չպաշտպանելով ոչ մի թեկնածուի եւ հնարավորություն տալով, որ ժողովուրդն անկաշկանդ իր ընտրությունը կատարի։ Սակայն ակնհայտ է, որ գործող իշխանությունն ունենալու է ֆավորիտ։

Մենք տեղեկացանք, որ իշխանական շրջանակները հակված են առաջադրել եւ պաշտպանել Արցախի հերոս Արշավիր Ղարամյանին, ով եղել է Արցախի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրեն, գլխավոր դատախազ, իսկ ներկայում զբաղեցնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА