o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանապետի ԺՊ-ի նշանակման համար միջնորդել է Հայկ Մարությանը․ նրանք ընկերներ են․ «Հրապարակ»

21.09.2019 09:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ոստիկանապետի ԺՊ-ի նշանակման համար միջնորդել է Հայկ Մարությանը․ նրանք ընկերներ են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը նշանակեց ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ:

Երկու նշանակումներն էլ կարծես թե պատահական չեն, եթե ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է, եւ կան տեղեկություններ, որ հենց Մարությանն է միջնորդել, ապա ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը պաշտոնաթող Արթուր Վանեցյանի ընկերն է, նրան ԱԱԾ տնօրենի տեղակալ էր նշանակել հենց Վանեցյանը՝ անցած տարվա հոկտեմբերին:

Վիտոն դիրքավորվում ու մտնում է ընտրարշավի մեջ. «Հրապարակ»

Սակայն Արման Սարգսյանի դեպքում հավանական է, որ նա հրամանագրվի, իսկ Մարտիրոսյանի դեպքում ավելի փոքր է հավանականությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА