o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անկախության տոնի առթիվ քաղաքական վերնախավն այցելել է «Եռաբլուր»

21.09.2019 09:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Անկախության տոնի առթիվ քաղաքական վերնախավն այցելել է «Եռաբլուր»

Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի առթիվ այսօր ՀՀ քաղաքական վերնախավն այցելել է «Եռաբլուր» պանթեոն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել անկախության համար զոհվածների հիշատակին։

Սեւ ու սպիտակի տարվող քաղաքականությունը կործանելու է դատական համակարգը. Գեներալի փաստաբանը ահազանգում է

«Եռաբլուր» են այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը, գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, կառավարության այլ անդամներ ու պատգամավորներ:

Նշենք, որ այս տարի Անկախության օրվա հիմնական միջոցառումները տեղի են ունենալու Գյումրիում: Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումների հիմնական մասը՝ «Գուկաս Գյումրի» կարգախոսով կանցկացվեն Գյումրիում: 

Քաղաքի տարբեր հարթակներում տեղի կունենան համերգներ. երաժշտարվեստի լեզվով բազմահազար ունկնդիրներին տոնական մթնոլորտում կփոխանցվի անկախության, պետականության, միասնության կարևորագույն ուղերձները:

Մարզկենտրոններում ու համայնքներում կիրականացվեն բազմաբնույթ միջոցառումներ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА