o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նարեկ Մալյանը կոչով դիմել է ԱԱԾ սպայական կազմին (Տեսանյութ)

21.09.2019 00:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նարեկ Մալյանը կոչով դիմել է ԱԱԾ սպայական կազմին (Տեսանյութ)

ՎԵՏՕ շարժման նախաձեռնությամբ՝ այսօր «Բաց հասարակության-հիմնադրամների» երեւանյան գրասենյակի դիմաց բացվեց նույն կառույցի գլխավոր ղեկավար, հրեական ծագումով ամերիկացի Ջորջ Սորոսի արձանը: Ինչպես նշեց ՎԵՏՕ շարժման ղեկավար ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ, արձանը դրվեց, քանի որ Ջորջ Սորոսը Հայաստանում այլեւս իշխանության մաս է. «Սորոսը մեր իշխանությանը պարտադրում է իր սեփական օրակարգը, իր սեփական նախարարներին, իր սեփական Ազգային ժողովի պատգամավորներին: Ջորջ Սորոսը հեծել է մեր երկիրը՝ իր մոլախոտային ցանցով: Այսքանից հետո շատ կարեւոր է եւ պարտադիր է, որ մեր երկրում անպայման լինի Ջորջ Սորոսի արձանը եւ մարդիկ դեմքով սկսեն ճանաչել նրան եւ իմանան, թե ով է այս երկրում իշխանությունը: Սա կոպիտ ասած՝ խորհրդանշում է մեր այսօրվա իրականությունը, մեր այսօրվա իշխանությունը»:

Մալյանի և «ՎԵՏՕ»-ի հաղթանակը. Սորոսի գրասենյակն այլևս նախկինը չէ

Ի դեպ, արձանի բացման արարողության ժամանակ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ՝ կոչով դիմելով ԱԱԾ սպայական կազմին եւ նշելով, որ խնդիրը վերաբերում է երկրի ազգային անվտանգությանը. «Ինչպես գիտեք, մեր երկրում կա ԱԱԾ տնօրենի թափուր հաստիք: Իմ ունեցած տեղեկություններով՝ Սորոսի գրասենյակից լոբինգ է արվում ազգային անվտանգության ծառայության տնօրենի համար, որ լինի տիկին Լարիսայի սրտի նախարար Ռուստամ Բադասյանը, ով տիկին Լարիսայի ջանքերով նշանակվեց արդարադատության նախարար: Կոչ եմ անում ազգային անվտանգության ծառայության բոլոր սպաներին՝ մարդկանց, ովքեր   գիտեն ինչ է սպայի պատիվը, նման հրամանի, երեւույթի դեպքում, երբ ձեզ կփորձեն պարտադրել մարդու, ով այս գրասենյակից կգա ու կփորձի տիրապետել մեր երկրի պետական գաղտնիքներին, որպես անվտանգության ծառայողներ, որպես մարդիկ, ովքեր իրենց կյանքը, կենսագրությունը դրել են այս երկրի պետականության համար, թող շատ արագ համապատասխան քայլեր ձեռնարկեն: Այսինքն՝ սահմանափակեն ապագա ԱԱԾ տնօրեն նախարարի մուտքը մեր երկրի, մեր պետության գաղտնի տեղելություններին: Շատ ավելի չեմ ծավալվի, ինձ թվում է՝ ասածս բոլոր սպաները հասկացան, թե ինչ նկատի ունեմ: Մի խոսքով՝ Աստված մեր պետականության հետ, որովհետեւ վերջին ժամանակահատվածում մեր պետականությունը միայն Աստծո հույսով է գոյատեւում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА