o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Սորոսը հեծել է մեր երկիրը». կայացավ Սորոսի արձանի «հանդիսավոր» բացումը (Տեսանյութ)

20.09.2019 23:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Սորոսը հեծել է մեր երկիրը». կայացավ Սորոսի արձանի «հանդիսավոր» բացումը (Տեսանյութ)

Կարմիր գորգ, սպիտակ սավան, հայտնի հյուրեր, ծափեր ու ծաղիկներ… Ահա այսպիսի «հանդիսավորությամբ» բացվեց «Բաց հասարակության-հիմնադրամների» գլխավոր ղեկավար, հրեական ծագումով ամերիկացի ՋՈՐՋ ՍՈՐՈՍԻ արձանը՝ հենց «Բաց հասարակության-հիմնադրամների» երեւանյան գրասենյակի դիմաց: Դրվեց մի մարդու արձան, որը միլիարդներ է ծախսում՝ բարեգործական ու մարդասիրական ծրագրերի անվան տակ, բայց իրականում ազգային պետությունների թշնամին է եւ շատուշատ ճգնաժամերի հրահրողը, մեղավորն ու դրանից օգտվողը։

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց

Միանգամից շտապենք նշել, որ այս արձանի տեղադրումը բոլորովին էլ վերջինիս մեծարման համար չէր, այլ ճիշտ հակառակը՝ բացահայտելու ով է նա եւ ինչ վտանգ է նրա կազմակերպությունն իրենից ներկայացնում մեր երկրի համար: Թեպետ ներկաները չզլացան ծաղիկներ խոնարհեցնել նրա արձանի առաջ, անգամ խաչակնքվել եւ արձանի գրպանը դոլար դնել: Իրականում՝ ամեն ինչ ավելի քան լուրջ էր, եթե այդքան ծիծաղելի չլիներ, եւ միակ մարդը, որը ջղաձգվել էր այս միջոցառումից Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն ԼԱՐԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆՆ էր: Նա գրասենյակի ներսում լարված վերուվար էր անում, բայց այդպես էլ արձանի բացման արարողությանը չմասնակցեց, թեպետ միջոցառման եւ Սորոսի արձանը կանգնեցելու հեղինակ, «ՎԵՏՕ» շարժման ղեկավար ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ վստահեցրեց, որ արարողության հրավիրվածների թվում եղել է նաեւ Լ. Մինասյանը:

«Ցավոք սրտի, Սորոսի գրասենյակից չեկան մասնակցելու: Ցավում եմ, որովհետեւ 12 օր մենք այստեղ ենք ու կանչել էինք նաեւ իրենց», - ասաց Ն. Մալյանը:

Անդրադառնալով հարցին, թե դեռ որքան ժամանակ են պատրաստվում հերթապահել Սորոսի գրասենյակի դիմաց, «ՎԵՏՕ» շարժման ղեկավարը մանրամասնեց. «Շատ երկար, հավերժ, ձմեռվան էլ ենք արդեն պատրաստ: Շատ լավ այստեղ տեղավորվել ենք: «Բաց հասարակության հիմնադրամները» դարձնելու ենք իրապես բաց եւ հրապարակային: Եթե իրենք վախենալու, թաքնվելու ոչինչ չունեն, ուրեմն՝ ոչ մի խնդիր չկա: Որեւէ կերպ չենք խոչընդոտում այս գրասենյակի աշխատանքը եւ այստեղ կարող ենք լինել այնքան, ինչքան Աստված մեզ առողջություն կտա: Այնպես որ, եկեք բոլորս միասին համբերություն մաղթենք Սորոսի գրասենյակի աշխատողներին եւ Սորոսի վարձկաններին, որովհետեւ նրանք դեռ երկար են մեզ այստեղ հանդուրժելու»:

Ի վերջո, ինչո՞ւ «ՎԵՏՕ»-ն որոշեց կանգնեցնել Ջորջ Սորոսի արձանը, երբ հենց իրենք պայքարում են սորոսականների դեմ, ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ մի քանի պատճառ ընդգծեց. «Քանի որ Ջորջ Սորոսը Հայաստանում այլեւս իշխանության մաս է, մեր իշխանությանը պարտադրում է իր սեփական օրակարգը, իր սեփական նախարարներին, իր սեփական Ազգային ժողովի պատգամավորներին: Ջորջ Սորոսը հեծել է մեր երկիրը՝ իր մոլախոտային ցանցով: Ուղղակի, խեղդում են հանրապետությունը եւ որեւէ առողջ միտք, որեւէ նորմալ քաղաքացի, որեւէ նորմալ հայի երբ տեսնում են, միանգամից այդ վարձկանները բորենիների նման հարձակվում են ու սկսում են ոչնչացնել: Որոշեցինք, որ այսքանից հետո շատ կարեւոր է եւ պարտադիր է, որ մեր երկրում անպայման լինի Ջորջ Սորոսի արձանը եւ մարդիկ դեմքով սկսեն ճանաչել նրան եւ իմանան, թե ով է այս երկրում իշխանությունը: Սա կոպիտ ասած՝ խորհրդանշում է մեր այսօրվա իրականությունը, մեր այսօրվա իշխանությունը»:

«Փաստ». Հավանաբար կչեղարկի «Ալավերդի» ԲԿ-ի տնօրենի մրցույթի արդյունքները, և հաղթողը չի նշանակվի պաշտոնին. այդ տեղը նախատեսված է Արսեն Թորոսյանի մտերիմի համար

Հատկանշական էր, որ արձանի ձեռքին քսակ կար, վրան էլ դոլարի հայտնի նշանը, թե ինչ էր այն խորհրդանշում, շարժման ղեկավարը պարզաբանեց. «Ձեռքին գրանտն է, որով նա գնում է բոլոր ամենաստոր մարդկանց: Նա առնում է բոլոր այն մարդկանց, ում հնարավոր է առնել»: Իսկ այն դոլարային հրավառությունը, որ տեղի ունեցավ արձանի բացման ժամանակ, ըստ բանախոսի, խորհրդանշում էին այն դոլարները, որոնցով ամենաստոր, ամենապիղծ մարդիկ վաճառում են մեր պետությունը. «Դրանք այն դոլարներն են, որոնցով վարձատրվում են ամերկացի Սորոսի կողմից, որպեսզի քանդեն մեր պետությունն ու պետականությունը, եւ ինչ-որ առումով նրանց դա հաջողվել է»:

Ի դեպ, հավելենք, որ «ՎԵՏՕ»-ն չի պատրաստվում արձանը թողնել «բախտի քմահաճույքին»: Այն կլինի շրջիկ եւ ժամանակ առ ժամանակ հնարավոր է տեղափոխվի նաեւ այլ վայրեր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА