o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը Երեւանում կհանդիպի՞ Փաշինյանին. Մոսկվան դեռ չի որոշել

20.09.2019 21:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պուտինը Երեւանում կհանդիպի՞ Փաշինյանին. Մոսկվան դեռ չի որոշել

Ըստ արժանահավատ աղբյուրների, Հայաստանում միաժամանակ երկու ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունը ծայրահեղ մտահոգել է նաեւ ԵՏՄ երկրներին: Բանն այն է, որ hոկտեմբերի 1-ին նախատեսված է ԵՏՄ երկրների ղեկավարների գագաթաժողովը, եւ ահա առանցքային ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունը նաեւ գագաթաժողովի անվտանգության հետ կապված է լուրջ մտահոգություններ առաջացրել:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում

Համաձայն աղբյուրի, անվտանգության հետ կապված հարցերը նախ առաջին պլան բերեցին գագաթաժողովը տեղափոխալու հարցը: Բայց աստիճանաբար տրամադրություններն այլ ընթացք ստացան՝ ելնելով հետեւյալ տրամաբանությունից: Այսինքն, գագաթաժողովի տեղափոխումը նման պատրվակով կարող է նաեւ Փաշինյանի սրտով լինել: Հիշեցնենք այն խոսակցությունները, որ գագաթաժողովի նպատակով Հայաստան ժամանելու դեպքում ՌԴ նախագահ Պուտինը չի բացառվում, որ կալանավայրում այցելի Քոչարյանին, եթե իհարկե՝ նա այդ պահին լինի կալանքի տակ: Ընդ որում, ՌԴ մամուլի պատասխանատու Դմիտրի Պեսկովն, օրերս պատասխանելով հարցին, թե Պուտինը պատրաստվո՞ւմ է Երեւանում հանդիպել Քոչարյանին, ասաց. «Դեռ չգիտենք»: Սա հերքում չէ, այսինքն` այդպիսով Կրեմլը բացահայտորեն ցույց տվեց, որ առնվազն հանդիպման մտադրություն կամ ծրագրեր կան: Իսկ ահա Նիկոլը մինչեւ իսկ դատարանների վրա արդեն անթաքույց ճնշումներով Քոչարյանին չի ուզում բաց թողնել, եւ եթե նաեւ նախապես երաշխավորություն չտա Պուտինին՝ այցելել կալանավայր, ապա ըստ այդ վարկածի՝ կգործեր երկրորդ տարբերակը՝ Պուտինն առանց որեւէ բացատրության կարող է գագաթաժողովը տեղափոխել Մոսկվա: Երկու տարբերակն էլ կդառնար Նիկոլին ուղղված ՌԴ-ի բացահայտ ծանր հարվածը, եւ ահա դրանից խուսափելու համար կարող էր ավելի նախընտրելի տարբերակ համարվել ինչ-որ այլ պատրվակով գագաթաժողովը տեղափոխելը: Այսինքն` հարց է առաջանում՝ պատահակա՞ն էր հենց գագաթաժողովի շեմին երկու ուժային ղեկավարների հրաժարականն ու անվտանգության հարցով խնդիրների ստեղծումը, երբ ընդամենը դրանից օրեր առաջ Փաշինյանը Օսիպյանին ԱՄՆ գործուղելու հրաման էր ստորագրել, այսինքն՝ այդ պահին նրան պաշտոնից հեռացնելու որեւէ մտադրություն չուներ: Եվ ահա, համաձայն աղբյուրի, գագաթաժողովը անվտանգության նկատառումներով տեղափոխելու հետ կապված նախնական ռեակցիային հաջորդեց նորը, որ պետք չէ նման պատճառաբանությամբ տեղափոխել: Առավել եւս, որ Նիկոլն էլ «սայթաքեց»՝ հայտարարելով, թե համակարգը դրա ղեկավարները չեն, այսինքն, որ պաշտոնանկությունից հետո ԱԱԾ-ն էլ, ոստիկանությունն էլ նույն ռեժիմով գործում են: Իսկ դա ընկալվում է որպես երաշխիք, որ անվտանգության հարցով որեւէ խնդիր չի կարող ծագել: Եվ նկատենք, որ հենց այս տրամադրությունների փոփոխությունից հետո էլ նշանակվեցին այդ երկու կառույցների ղեկավարների պաշտոնակատարներ, իսկ դա նշանակում է, որ անվտանգության հետ կապված բոլոր հարցերը վերանում են: Բայց ահա դրա հետ մեկտեղ օրակարգ մտան հին հարցերը. Քոչարյանի գործը գագաթաժողովը տեղափոխելու պատճառ չի՞ դառնա, կամ Պուտինն այցելելով Երեւան, բանտում կհանդիպի՞ Քոչարյանին: Նկատենք նաեւ, որ այս օրերին շրջանառության մեջ հայտնվեց տեղեկություն, թե հայաստանյան այցի ժամանակ Պուտինը հրաժարվել է Փաշինյանի հետ հանդիպումից եւ կբավարարվի միայն ԵՏՄ գագաթաժողովին մասնակցելով: Սակայն աղբյուրը տեղեկացնում է, որ այդ բոլոր հարցերով էլ որոշում դեռ չկա: Նախ, պետք էր հստակեցում Քոչարյանի ազատության մեջ լինել-չլինելու հարցով, որը միայն այսօր հայտնի դրձավ: Ապա, սպասելու են նաեւ Փաշինյանի ամերիկյան այցի եւ դրան զուգահեռ նախատեսված Մամեդյարով-Մնացականյան հանդիպման արդյունքներին: Ընդ որում, այս ամենից կախված է նաեւ առհասարակ փաշինյանական իշխանության հետ հետագա հարաբերությունների հարցը:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА