o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սորոսի գրանտներով են հավաքագրվել ՊՊԾ գունդ մտած եւ 3 ոստիկանների սպանած «Սասնա ծռերը». Մալյան

20.09.2019 15:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սորոսի գրանտներով են հավաքագրվել ՊՊԾ գունդ մտած եւ 3 ոստիկանների սպանած «Սասնա ծռերը». Մալյան

Ջորջ Սորոսը շատ ակտիվ  իր պետականաքանդ գործունեությունը ծավալում  է մեր երկրում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 20-ին, լրագրողներին ասաց «Վետո» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը:

Բացի հակամշակութային լինելուց՝ այդ ապուշությունն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Նարեկ Մալյանը՝ «Հուզանք ու Զանգի» մասին

«Սորոսը շատ ակտիվ  իր պետականաքանդ գործունեությունը ծավալում  է մեր երկրում, բավական մեծ ու խոշոր գործակալական ցանց է ստեղծել մեր երկրում, ամենաստոր մարդկանց, որոնք հանուն փողի ամեն ինչի պատրաստ են»,- ասաց նա:

Մալյանը նշեց, որ այդ գործակալական ցանցն ունի իր ուժային բլոկը, դրանք են` «Սորոսի ծռերը»:

«Ինչպես գիտեք այդ մարդկանց հավաքագրած Գարեգին Չուգասզյանը հիմնադրել է այս գրասենյակը, այս գրասենյակի առաջին գործադիր տնօրենն է եղել եւ ես կասկածներ ունեմ, որ այս հիմնադրամի գրանտներովէլ ֆինանսավորվել են այն մարդկանց, ովքեր 3 տարի առաջ մտան ՊՊԾ գունդ եւ սպանեցին 3 ոստիկանների»,- ասաց նա:

Նշենք, որ «ՎԵՏՕ» շարժման մասնակիցներն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ»-ի հայաստանյան մասնաճյուղի դիմաց  բացեցին «Բաց հասարակության հիմնադրամների» հիմնադիր Ջորջ Սորոսի արձանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА