o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանության տեսուչը առանց հիմնավորումների խուզարկություն է իրականացրել 9-րդ դասարանցիների շրջանում. Նշանակավել է ծառայողական քննություն

20.09.2019 15:23 ԻՐԱՎՈՒՆՔ
Ոստիկանության տեսուչը առանց հիմնավորումների խուզարկություն է իրականացրել 9-րդ դասարանցիների շրջանում. Նշանակավել է ծառայողական քննություն

Այսօր , Աջափնյակ համայնքի թիվ 168 դպրոցում, առանց որեւէ էական լուրջ պատճառների ու հիմնավորումների, համայնքի անչափահասների հարցերով զբաղվող տեսուչ ոմն Տիգրանուհի Արմենակյան, (հոգեբանի ուղեկցությամբ ) դասապրոցեսի ժամանակ, խուզարկություն է իրականացրել հատկապես 9-րդ դասարանցիների շրջանում՝խուզարկելով նրանց պայուսակներն ու գրպանները:

Ոստիկանության հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. Վանաձորի նախկին քաղաքապետի փաստաբան

Խուզարկությանը զուգահեռ, ՍՈՒՅՆ ՈՒՍԱԴԻՐԱՎՈՐ Արմենակյանը հոխորտացել է, որ հաջորդ անգամ երեխաների գրպանից ծխախոտ հայտնաբերելու դեպքում, նրանց բոլորին կանգնեցնելու է այսպես ասած հաշվառման, շեշտելով, որ երկրորդ անգամ ՝ «մարդկայինը չի անցնելու»:

Հասկանալու համար, թե ինչո՞վ է պայմանավորված եղել Արմենակյանի այս կայծակնային ստուգայցը՝ Վազգեն Առաջինի անվան թիվ 168 դպրոց, եւ թե արդյ՞ոք ահազանգի հետքերով է «Խուզարկիչ» Արմենակյանը շտապել դպրոց, փորձեցինք այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալ անձամբ Տիգրանուհի Արմենակյանից, ով մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը.

-Առանձնապես բան չի եղել, ու որեւէ արտառոց բան չկա: Ես լրիվ պատահական մտել եմ դպրոց, ու հանդիպում եմ ունեցել 9-րդ դասարանցիների հետ: Լրիվ պատահական:


-Իսկ դպրոցի ուսուցչական կազմի, կամ տնօրինության կողմից որեւէ ահազանգ պատահաբար չե՞ք ստացել:

-Ոչ, ոչ, ես ոչ մի ահազանգ չեմ ստացել: Իմ այցը՝լրիվ պատահական բնույթի է եղել: Ը……..ո՛չ ծնողի կողմից, ո՛չ ուսուցչական կազմի կողմից, ես ոչ մի ահազանգ չեմ ստացել: Դպորցում էդպիսի էական բան չի էլ եղել, որ ահազանգ էլ լիներ…

-Այդ դեպքում, ո՞րն է եղել բուն պատճառը՝ թիվ 168-ում ստուգայց կազմակերպելու եւ երեխաների պայուսակներն ու գրպանները՝ խուզարկելու, ընդ որում դասապրոցեսի ժամանակ: Հատկապես որ շեշտեցիք. ահազանգ չի եղել, ու որ պատահական էիք դպրոց  մտել:

-ԸԸԸԸ……Դե հիմա անչափահասների թվաքանակը շատ է, մենք էլ փորձում ենք տեղում քայլեր անել, նախականխարգելել:

-Իսկ ի՞նչն էիք նախականխարգելում:

-Որ երեխաների մոտ սիգարետներ չհայտանբերվեն:Հանկարծ ծալովի դանականեր, սառը զենք չլինի... 

-Այսինքն ոստիկանության օրակարգում կա խնդիր՝ անչափահասների շրջանում աշխատանքներ տանել՝  խուզարկություն իրականցնելու եւ սառը զենք հայտնաբերելու ուղղությա՞մբ,  ճի՞շտ հասկացա: Եւ այն էլ՝պատահականության սկզբունքով…

-Բնականաբար ամեն ինչը օրենքով…. ու միայն օրենքի տառին համապատասխան:

-Լավ, այդ դեպքում կարելի է իամանալ, թե օրենքի ո՞ր տառին համապատասխան էիք  խուզարկում թիվ 168 դպրոցի աշակերտներին, եւ երկրորդ՝ո՞ ր օրենքով եք հայտարարել, որ հաջորդ անգամ տղաների գրպանից ծխախոտի հատիկ  պեղելու դեպքում՝ նրանց կկանգնեցենք հաշվառման: Հիմա սառը զենք էիք փնտրո՞ւմ, թե՞ ծխախոտ: 

-Հիմա ես Ձեզ ասեմ. դա անչափահասների էմոցիոնալ մակարդակը սթափեցնելու միտում է ունեցել:
Զուտ ուղղակի որոշվեց. պրոֆիլակտիկ մեր իրավասության սահմաններում մեկ ու մեջ կարելի ա նման բան անել:


-Այսինքն ում կողմից է որոշվել. ո՞վ է որոշել, նման սուրբ առաքելություն՝ խուզարկություն իրականացնել դպրոցում, ու նաեւ անչափահասներին հոխորտալ, թե կտանեք հաշվառման, եթե նրանք ականջալուր չլինեն  Ձեր խոսքին:

-Դե զուտ որոշվեց պրոֆիլակտիկ, հա.. որ մի բան հայտնաբերվի՝ ժամանակին կանխվի: Երեխաները՝զգաստանան:

-Եւ, զգաստացա՞ն….երբ հայտարարեցիք , որ հաջորդ անգամ սիգարետ հայտնաբերելու դեպքում երեխաներին  կկանգնեցնեք հաշվառման:

-Անխտիր բոլորի ե՛ւ գրպանները, ե՛ւ պայուսակները ստուգել ենք. ես իրենց ասել եմ. պայուսակների ցեպերը բացեն, որ ստուգեմ:Դե եթե ծալովի դանակ, մի բան հայտնաբերվեր՝էդ արդեն խնդիր էր առաջացնելու: Դե սենց ասեմ. բոլոր դպրոցի տնօրենների խոցելի օղակը՝ 9-րդ դասարանցիներն են : Որ ասում են.9-րդցիներով շրջեք՝ էդ անցումային տարիքն ա:

-Ով է դա ասում. որ տնօրենը  կկոնկրետացնե՞ք: Ի դեպ, դուք էլ ո՞ր դպրոցներում եք նման ստուգայցեր կազմակերպել, կարո՞ղ ենք իմանալ:

Պաշտոնից ազատվել է ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը

-Դե երեք դպրոցներ էլ  իմ հսկողության ներքո են. թիվ 155-ը, 156-ը եւ 168-ը:

-Եւ ինչ. թիվ 155-ում էլ ե՞ք օրինակ նման միջոցառում իրականացրել:

-Այո, այո: Իմ բոլոր դպրոցների 9-րդցիներն էլ՝ իմ տեսադաշտի տակ են: Խոսքս, շեշտս դրվել ա ոչ միայն տղաների, այլեւ աղջիկների վրա,(նկատի ունի թիվ 168 դպրոցը) որովհետեւ ասել եմ. դուք Ձեր մեջ քցեք-բռնեք, ոնց եք անում, որ ամեն ինչ նորմալ լինի:

-Այսինքն աղջիկներին էլ էի՞ք պատրաստվում հաշվառման կանգնեցնել, եւ ի վերջո թիվ 168 դպրոցի տնօրենին ներկայացրեցի՞ք Ձեր խուզարկության արդյունքները:

-Իհարկե, ես տնօրենին ցույց եմ տվել սիգարետները. իմ ծառայության արդյունքները: Մինչ այդ չի եղել նման բան. ուղղակի մտել ենք, հարցրել ենք. ասել են ամեն ինչ նորմալ է, էդ խոսքը հիմք դարձնելով ՝դուրս ենք եկել:


-Բա հիմա ինչո՞ւ առանց որեւէ պատճառի, ահազանգի բացակայության որոշեցիք միանգամից խուզարկել անչափահասներին, ու հոխորտալ, թե կտանեք հաշվառման... Սրանից առաջ, նման փայլուն գաղափար չէ՞ր ծագել Ձեր մտքում: 

-Սա առաջին անգամ էր, բայց դա շարունակական բնույթ ա կրելու: Դե սա պրոֆիլակտիկ բնույթի ա եղել: Մի փոքր էսպես վախը բռնելու եւ սթափեցնելու համար: Որեւէ այլ խնդիր չկա. ես չգիտեմ, թե ով ում ինչ «պաս ա տալիս », ես լրիվ պատահական մտել եմ դպրոց:

Պարզելու համար թե ինչքանով է տեղյակ «պատահական անցորդ, վախ բռնող եւ աշակերտներին հանիրավի հաշվառման կանգնեցնող» Տիգրանուհի Արմենակյանի գործողություններից տեղյակ թիվ 168-ի նորանշանակ տնօրեն Գոհար Մելիք -Տեր Ստեփանյանը, փորձեցինք մի քանի հարցի պատասխան էլ ստանալ նրանից:


-Տիկին Ստեփանյան, ինչո՞վ կբացատարեք Ձեր դպրոցում աշակերտների շրջանում իրականացվող խուզարկության փաստը: Ինչո՞ւ է դասաժամը ընդհատվել, եւ նման միջոցառում իրականացվել: Եւ ի դեպ, տեղյակ էի՞ք, որ տեսուչ է ժամանելու Ձեր դպրոց:

-Ժամանակ առ ժամանակ, եթե լինում են դեպքեր, իրանք մոտենում են:

-Իսկ հիմա ի՞նչ դեպք է պատահել, որ մոտեցել եւ խուզարկում են երեխաներին, ի՞նչ է պատահել:

-Սեպտեմբեր ամսվա համար, իրանք եկել էին ստուգումների: Նրանք կցված են դպրոցներին:Որպեսզի երեխաները տեսնեն, որ ոստիկանները…. Մի խոսքով կցված են իրենք:

-Այսինքն դուք տեղյակ եք եղել, որ իրենք դպրոց էի՞ն ժամանելու:

-Այո այո, իրենք եկան ասեցին, երբ հարմար կլինի, որ գանք…

-Իսկ ինչո՞ւ է տեսուչ Արմենակյանը պնդում, որ պատահական ստուգայց եւ խուզարկություն է իրականացրել թիվ 168 դպրոցում՝ զուգահեռ բարոյական ճնշում գործադրելով անչափահասների վրա: 

-Չէ, չէ, իրենք են եկել. իրենք կցված են, գալիս ստուգում են էդպես:

-Այն ինչ այս պահին կատարվում է Ձեր դպրոցում, ի վերջո տեղյակ ե՞ն այդ մասին պատկան գերատեսչությունները, թե ոչ:  Եւ եթե որեւէ խնդիր կա, կամ կար, ապա  ինչու չեք  դպրոց  հրավիրում նաեւ աշակերտների ծնողներին: Կբացատրե՞ք:

-Ես ճիշտն ասած…. Ես կարո՞ղ եմ հետո պատասխանել ձեր հարցերին: Չի լսվում…. 

Որից հետո, դպրոցի տնօրենը անընդհատ սկսեց  կրկնել,  որ նրանք կցված են դպրոցին, եւ վերջ... 

Հ. Գ Նշենք նաեւ, որ Վազգեն Առաջինի անվան թիվ 168 -ում դպրոցում անչափահասների տեսուչ Տիգրանուհի Արմենակյանի նկատմամբ, ՀՀ ոստիկանությունում արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննությունն ավարտվեց

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА