o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մամեդյարով-Մնացականյան հանդիպման Նիկոլի փակուղին

20.09.2019 13:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մամեդյարով-Մնացականյան հանդիպման Նիկոլի փակուղին

Ինչպես վերջերս առիթ ունեցել էինք տեղեկացնել, Մամեդյարով-Մնացականյան հերթական հանդիպումը կրկին տեղի է ունենալու ԱՄՆ-ում՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում: Եվ ահա, դա հաստատվեց նաեւ Մնացականյանը, ով սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կհանդիպի Մամեդյարովի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ:

Նիկոլին իշխանության բերած ուժերը մի նպատակ ունեն՝ հօգուտ ադրբեջանի մեկընդմիշտ լուծել Արցախի հարցը. Գևորգ Գևորգյան

Նախ կարճ հիշեցում. արտգործանախարի նախորդ հանդիպումը Վաշինգտոնում տեղի ունեցավ հունիսի վերջերին: Այդ համդիպման հետ կապված ամենից աչքի ընկնեղ դրվագը դրան հաջորդած Մամեդյարովի արած հայտարաությունն էր: Այն է՝ համանախագահները քննարկման են ներկայացրել կոնկրետ փաստաթուղթ, որը, ըստ էության, այն առաջարկների մասին է, «որոնք արդեն քննարկվել են»: Հասկանալի է, խոսքը ՄԽ-ի հայտնի վեցկետանոց առաջարկների մասին է, ինչը ցույց տվեց նաեւ Մամեդյարովի հատուկ ընդգծումը, որ վաշինգտոնյան այդ փաթեթի մեջ ներառված է նաեւ շփման գծում խաղաղարարների տեղակայման հարցը: Վերջապես, Մամեդյարովը նաեւ տեղեկացրեց, որ երկու-երեք ամիս մտածելու ժամանակ են տվել, որից հետո, ըստ պայմանավորվածության, պետք է նոր հանդիպում լինի:

Ահա՝ Մամեդյարովի ասած այդ երկու-երեք ամիսը լրացավ ու անմիջապես էլ տեղի է ունենալու հերթական հանդիպումը: Եվ դժվար չէ կռահել, որ հենց այդ փաստաթղթի վրա էլ դրվելու է հիմնական շեշտը: «Մտածեցի՞ք, ի՞նչ որոշեցիք»,- հավանաբար կհարցնեն համանախագահները: Ահա այստեղ ֆիքսենք, որ Իլհամ Ալիեւը այն բանից հետո, երբ ՄԽ-ն հրապարակեց կարգավորման իր վեցկետանոց առաջարկը, դրան հավանություն տվեց: Ճիշտ է, սեփական մեկնաբանություններով, բայց դա արդեն իր խնդիրն է: Իսկ ահա Փաշինյանը գնաց այլ ուղղությամբ՝ առաջ քաշելով հարց, որ այդ վեց կետերը պետք է հստակ մեկնաբանվեն, որ Ալիեւն էլ իր մտքին եկածը չասի: Դրան հաջորդած ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպմանը մասնակցեց նաեւ ՌԴ Ագ նախարար Լավրովը, եւ հիմնական փորձագիտական գնահատականներն այն մասին էին, որ դա Փաշինյանի պահանջած մեկնաբանությունները տալու նպատակ է հետապնդում: Համենայնդեպս, դրանից հետո մեկնաբանելու անհրաժեշտության մասին խոսք անգամ չեղավ: Ավելին, իր վերջին ասուլիսում Փաշինյանը նաեւ նման միտք հնչեցրեց. «ՄԽ-ի հետ աշխատանքային քննարկումների ընթացքում ասվել է, որ բանակցությունները ենթադրում են, որ Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել տարբեր, ընդհուպ՝ Ադրբեջանի կազմից դուրս եւ այլն»: Սա էլ է ակնարկում, որ Ալիեւի այդ վեց կետերի մասին մեկնաբանությունները, թե Ղարաբաղը պետք է լինի միայն Ադրբեջանի կազմում, ՄԽ-ի հետ քննարկվել է եւ եղել են պարզաբանումներ, որ ոչ, այդպես չէ:

Այսպիսով, եթե իրոք Փաշինյանի ասած պարզաբանումները տրված են, դրանից հետո Վաշինգտոնում ներկայացվել է փոստաթուղթ, մտածելու ժամանակն անցել է, ապա ենթադրելի է, որ սպասվող հանդիպմանն առաջին հերթին հենց հայկական կողմի պատասխանն է, որ համանախագահները կցանկանան լսել: Նաեւ հաշվի առնելով, որ այս երեք ամիսներին Մնացականյանից այնքան հակասական մտքեր են լսվել, որ նրանից արդեն «հեռական կարգով» գլուխ չես հանի: Այսպես, վաշինգտոնյան հանդիպումից անմիջապես հետո նա նախ ասաց. «Կան փաստաթղթեր, որոնք գոյություն ունեն, ունեցել են...»: Ապա. «Եթե այս պահին սեղանին որևէ փաստաթուղթ չկա, դա չի նշանակում, որ բանակցություններ չկան»: Եվ նորից.  «Բանակցային փաթեթում տարբեր պարամետրերի այնպիսի համադրությունն է, որտեղ մենք ունենք մեր մտավախությունների արտահայտումը, մեր հիմնական կարևոր հարցերը»։ Ընդ որում, հիմնականում այս ամենը համեմված է կիլոմետրերով հեռու խուճուճ արտահայտություններով: Իսկ ահա բանակցային սեղանի շուրջ արդեն հաստատ փաստաթուղթ լինել-չլինելուց չի խոսվելու, այլ՝ հստակ պատասխանի:

Նիկոլի հերթական սուտն էլ փլվեց

Ո՞րն էլինելու այդ պատասխանը, ընդունելո՞ւ է Փաշինյանն այդ վեց կետերը, թե՝ ոչ: Հասկանալի է, երկու տարբերակն էլ նրա համար ծայրահեղ բարդ է: Ընդունելը կնշանաակի հողեր տալ՝ այդ փաստաթղթով չհստակեցվող Արցախի կարգավիճակի դիմաց, այսինքն՝ հենց այնպես: Չընդունելու հետ կապված բարդությունները թեեւ հասկանալիեն, սական Բրայզան էլ օրերս ֆիքսեց:

Իհարկե, Փաշինյանը վերջին ասուլիսում փորձեց ծաղրանքիտեն տալ Բրայզայի վերջին «անպոչ գդալությանը», թե նա ընդամենը նախկին դեսպան եւ ՄԽ համանախագահ է, եւ հիմա զրոյական տեղեկացվածություն ունի: Բայց չգիտես ինչու «մոռացավ», որ այդ նույն Բրայզան պարբերաբար աչքի է ընկել թուրք-ադրբեջանական խաղերով, իսկ ահա այս անգամ չէր էլ թաքցնում, որ Բաքվից ստացած պատվեր էր կատարում: Հիշեցնենք, թե ինչ ասաց Բրայզան. իրեն «Բաքվում բարձր մակարդակով» տեղեկացրել են, որ Փաշինյանը ցանկանում է բանակցել: Բաքուն էլ է դրան պատրաստ: Սակայն Փաշինյանը ճնշումների տակ է եւ ստիպված հայտարարում է «Արցախը Հայաստան է և վերջ»: Իսկ դա « կանգնեցնում է բանակցային գործընթացը»: Ակնարկը միանգամայն թափանցիկ է. եթե մոտակա բանակցայի փուլում շարունակի իրենն առաջ տանել, ապա Փաշինյանին կնկալեն, որպես բանակցությունները արգելակող: Ընդ որում, այս ընթացքում Բաքուն այդ ուղղությամբ ակտիվորեն հող է նախապատրաստում, եւ այս առումով պատահական չէր նաեւ, որ Մոսկվան եւս ԱԳ նախարարության մակարդակով անդրադարձավ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» մտքին՝ դա համարելով «ներքին օգտագործման պրոդուկտ»: Իսկ ահա ՄԽ-ն առհասարակ այդ մասին չխոսեց, ինչը եւս «ներքին օգտագործման պրոդուկտի» ուղղությամբ ակնարկ էր: Այսինքն՝ որ ամեն ինչ ծրագրված ընթացքի մեջ է, եւ թող Բաքուն չխոսի բանակցությունները տապալելու մասին: Բայց եթե ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը հստակեցումներ չլինեն, ապա դա «բանակցությունները տապալելու» թեմայով կարձակի Բաքվի ձեռքերը, ընդ որում, համանախագահները եւս արդեն դժվար թե կարողանան այդ թեման դիվանագիտորեն շրջանցել՝ դրանից բխող հասկանալի հետեւանքներով հանդերձ:

Կորել է Նիկոլի տնտեսական թռիչքը. համարել անվավեր

Ճիշտ է, Փաշինյանը մեկ քայլէլ ունի. անկախ նրանից,թե ինչ կպայմանավորվի Մնացականյանը, կա նրան այդ հանդիպումից հետո պաշտոնանկ անելու տարբերակը: Ու թերեւս պատահական չէր, որ շրջանառվող վարկածով ազատման ենթակա կառավարության անդամների թվում Մնացականյանի անունը դարձավ առաջնայիններից մեկը: Բայց արդյոք նման պաշտոնանկությունը համանախագահ երկրները չե՞ն դիտաարկի բանակցություններն արհեստականորեն ձգձգելու փորձ: Եթե դիտարկեն, ապա կլինեն նույն հետեւանքները, ինչ բանակցային ներկայիս օրակարգին կտրուկ դեմ գմալու դեպքում:

Մի խոսքով, վիճակը կարծես ծայրահեղ բարդ է, եւ թե ինչպես է մեր պետությունը (Նիկոլին մի կողմ թողնենք) սրա տակից դուրս գալու, մեծ հարց է:

Քերոբ Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА