o C     16. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

20.09.2019 22:40 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԼՈՒՐԵՐ ԱՊԱԳԱՅԻՑ (ՀԱՅԱՍՏԱՆ 2020Թ.)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ քրգործ է հարուցվել Հայոց արքայից արքա Տիգրան Մեծի դեմ` տարածքներ միտումնավոր հանձնելու կասկածանքով, եւ նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում:

 

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԱՍԱՑՎԱԾՔ (ՎԱՆԵՑՅԱՆԻՆ ԵՎ ՕՍԻՊՅԱՆԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Նիկոլի բերած, Նիկոլի տարած:

 

ՆԻԿՈԼԸ` ՎԱԼԵՐԻԻՆ (ՕՍԻՊՅԱՆԻՆ ԱԶԱՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ես քեզ կազատեմ փողոցի օրենքներով, տանելով հետս կառավարություն...

 

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ` ՆԻԿՈԼԻՆ (ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՄՆԱԼՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Լավ էլի պապ, թող գոնե մի քիչ ֆուտբոլ խաղամ:

 

ՊԱՐԶ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ (ՆԻԿՈԼԻ` «ԱՄՈԹ Է, ԹՈՒՐ ՈՒ ԹՎԱՆՔԸ ՎԵՐՑՐԵԼ, ԸՆԿԵԼ ԵՔ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՀԵՏԵՎԻՑ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Деньги-к деньгам, мусор-к мусору!

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱՂԼ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ հեքիաթագիրների` Նիկոլի ելույթները սկսել են նմանվել «Հազար ու մի գիշեր» հեքիաթի հերոսուհու հեքիաթներին, ամեն օր մի հեքիաթ ա մոգոնում:

 

ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՍԱՍՈՒՆՆ ՈՒ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄՏԵՐՄԱՑԵԼ ԵՆ` ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ Սասունի եւ Ծառուկյանի մտերմանալու կապակցությամբ Կոտայքի հեղափոխական մարզպետը հայտնվել է փշալարին:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԳԱԶԸ ԿԹԱՆԿԱՆԱ

Ըստ քաղվերլուծաբանների` Նիկոլին իր տեղը ցույց տալու հարցում Ռուսաստանը դեռեւս մլուլ ա տալիս, սակայն 2020թ. հունվարից գազ կտա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА