o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԱՐՈՆՅԱՆԸ

20.09.2019 22:30 ՍՊՈՐՏ
ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԱՐՈՆՅԱՆԸ

Խանտի Մանսիյսկում հետաքրքիր զարգացումներով շարունակվում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որի 128 մասնակիցների թվում մրցահարթակ էին մեկնել 6 հայ շախմատիստներ, որոնցից 4-ը ներկայացնում էին Հայաստանը: Մրցաշարում մեր շախմատիստներից միայն ամերիկահայ Սամուել Սեւյանը հաղթանակով մեկնարկեց: Նրա մրցակիցը նորվեգացի Արյան Տարին էր: Լեւոն Արոնյան-Էսամ Էլ Գինդի, Սերգեյ Մովսեսյան-Գրիգորի Օպարին, Գրիգոր-Սեւակ Մխիթարյան-Դմիտրի Անդրեյկին մրցախաղերն ավարտվեցին ոչ-ոքի: Մեր մյուս երկու շախմատիստներն անհաջող մեկնարկեցին: Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյին, իսկ Արման Փաշիկյանը զիջեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային: Առաջին փուլի 2-րդ տուրի հանդիպմանը Արոնյանը հաղթելով Էսամ Էլ Գինդին, մտավ հաջորդ փուլ: Առաջին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեցին նաեւ ամերիկահայ Սամուել Սեւյանն ու Սերգեյ Մովսեսյանը: Լեւոն Արոնյանը հաղթանակով սկսեց 2-րդ փուլը: Հայ շախմատիստը սեւերով 42-րդ քայլին պարտության մատնեց իրանցի Պարհամ Մաղսուդլուին: 2-րդ փուլում Սերգեյ Մովսեսյանին բավական ուժեղ մրցակից էր բաժին հասել: Նա 41-րդ քայլին սպիտակներով ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ: Լուրջ փորձության ենթարկվեց ամերիկահայ պատանի գրոսմայստեր Սամուել Սեւյանը, որի մրցակիցը Սերգեյ Կարյակինն էր: Սպիտակներով խաղացող ռուսաստանցի շախմատիստին հաջողվեց հաղթանակ տոնել: Արոնյանը փուլի 2-րդ պարտիայում սպիտակներով 55-րդ քայլին հաշտություն կնքեց ու շնորհիվ առաջին պարտիայում տարած հաղթանակի, մտավ 3-րդ փուլ: Իսկ ահա Սամուել Սեւյանը 2-րդ պարտիայում էլ պարտվելով Սերգեյ Կարյակինին, դուրս մնաց հետագա պայքարից: Նա 10 հազար դոլար պարգեւավճար կստանա: Սերգեյ Մովսեսյանին եւս չհաջողվեց 3-րդ փուլի ուղեգիր նվաճել: Դին Լիժենի հետ լրացուցիչ մրցախաղի արագ շախմատի առաջին պարտիայում հայ շախմատիստը պարտվեց, 2-րդում մրցակիցները հաշտություն կնքեցին: Այսպիսով, Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկած 6 հայ շախմատիստներից միայն Լեւոն Արոնյանն է շարունակում պայքարը: Նա 3-րդ փուլի առաջին պարտիայում սպիտակներով 25-րդ քայլին հաշտություն կնքեց ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի հետ: Իսկ ահա 2-րդ պարտիայում սեւերով 39-րդ քայլին հաղթելով, մտավ հաջորդ փուլ: 4-րդ փուլում Արոնյանը կմրցի Վլադիսլավ Արտեմեւ - Լե Քուանգ Լիեմ զույգի հաղթողի հետ:

Լեւոն Ջուլֆալակյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА