o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամուլսարը շահագործել չ՛ի կարելի»

20.09.2019 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ամուլսարը շահագործել չ՛ի կարելի»

Վերջին շրջանում Ամուլսարի շահագործումն ու դրանից բխող վտանգների մասին հանրության դժգոհությունն անփոփոխ է: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մեկ նալին խփելու, մեկ` մեխին» սկզբունքով հայտարարում է, որ Ամուլսարը չի շահագործվի, մեկ էլ` հակառակն ապացուցում: Մշակույթի ոլորտի ներկայացուցիչները եւս դեմ են Ամուլսարի շահագործմանը, ավելին` ըստ նրանց, պատրաստ են ակտիվիստի նման պայքարել մինչեւ վերջ:

 «Ձեզ թվում է աբորիգեննե՞ր ենք ծառերի վրա ու չգիտե՞նք, թե աշխարհում մշակույթի տենդենցները ինչ կերպ են զարգանում». Հռիփսիմե Առաքելյան

 

 

«ՄԵՂՄԵԼ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ»

Երգչուհի, երգահան ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ համար այսօր գերխնդիր է Ամուլսարը. «Լինի արվեստագետ, թե հասարակ քաղաքացի, Ամուլսարը գերխնդիր է մեր առաջ դրված, եւ դա քնեցնել, մեղմել ոչ մի կերպ չի ստացվելու, որովհետեւ մենք ուղղակի թույլ չենք տալու: Հայաստանը մեր հողն է, մեր երեխաների առողջությունն է, մեր ապագան է: Մետաղական հանքարդյունաբերություն, այն էլ Ամուլսար, որը դեռ սովետի օրոք հետաքննվել եւ ուղղակի արգելվել է շահագործվել: Հիմա էլ ինչ-որ թատրոնների, նոր էքսպերտիզաների միջոցով մեզ խափում են, չի անցնելու, որովհետեւ փաստերը շատ են, որ Ամուլսարը շահագործել չի կարելի: Մենք իսկապես լուրջ խնդիրներ ունենք, պետք չի դրանք թմրեցնել, քնեցնել այն հույսով, որ կհանգստանանք` հեշտ կանցնի, ո՛չ, չի՛ լինելու այդպես, չենք քնելու, Ամուլսարը գերխնդիր է, չի՛ շահագործվելու»,- եզրափակում է երգչուհին:

«ՋԱՀԵԼ ՄԻԼԻՑՈՒՑ ԶԵՆՔԸ ԽԼԵՑԻ, ԻՆՔԸ ՍԿՍԵՑ ԻՆՁ ՔԱՇՔՇԵԼ, ՏԵՆՑ ԳՅՈՒԼԵՆ ԿՊԱՎ ԷԴ ՏՂՈՒՆ»

 

«ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԻՑ 7ԿՄ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՆՔ ԳՈՐԾԱՐԿԵԼ»

Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար ՀՌԻՓՍԻՄԵ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ էլ շեշտում է. «Ինձ բացարձակ չի հուզում, թե փորձագիտական արդյունքները ինչ են ասում, այս  ընկերությունն ինչ եզրակացության եկավ, կամ թե ինչ են ենթադրում, ինչ փաստեր են առաջ բերում, Շմագն ինչ ասաց: Կա մի իրողություն, Ջերմուկը այսօր հանդիսանում է մեր թիվ մեկ առողջարանային քաղաքը, եւ, կարծում եմ, առողջարանային քաղաքից 7 կիլոմետր հեռավորության վրա չի՛ կարող հանք գործարկվել, ինչ հանք ուզում է լինի, այն էլ` ցիանիդի բաց շահագործման պարագայում, դա ուզում է լինի ՀայաստանումՌուսաստանում, թե` Հնդկաստանում: Այդ քաղաքը մեր առողջարանային թիվ մեկ կենտրոնն է, եւ այստեղ խոսակցությունն ինձ համար ավարտվում է»:

ԲԱՐԻ, ՀԱՍՆՈՂ ՈՍՏԻԿԱՆԻ ԿԵՐՊԱՐ ԷՐ

Մեր այն դիտարկմանը, թե վարչապետն իր ելույթներից մեկի ժամանակ ասում է, որ չի շահագործվելու, մյուսում, թե շահագործվելու է, Հ. Առաքելյանը կտրուկ արձագանքեց. «Անկեղծ ասած, ես էլ դեռ չեմ հասկանում, թե պարոն վարչապետը կոնկրետ ինչպիսի դիրքորոշում ունի, կարող եմ ուղղակի կռահել, սակայն զուտ, որպես քաղաքացի, իսկ որպես թատրոնի տնօրեն եւ ավագանու անդամ, իմ կարծիքը կարող եմ ներկայացնել, թե ինչ են անում, քննարկում վերեւներում: Ես հստակ պատկերացում չունեմ, բայց մոտավորապես կողմնորոշվում եմ, թե դեպի ուր է տանում: Բայց, մինչեւ հստակ, պաշտոնական որոշում չանեն, չեմ կարող դիրքորոշում ասել: Ամուլսարը մեր հասարակության, մեր պետության առջեւ կանգնած ամենածանր թեման է, Ամուլսարի պատմությունը գալիս է նախկինից եւ շարունակվում է այսօր»:

Ով է այսօր սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը. նա 2 երեխա ունի (լուսանկարներ)

 

«ՊԱՀՊԱՆԵԼ ԱՄՈՒԼՍԱՐԸ ԵՎ ԿՈՊԵԿԻ ՀԱՄԱՐ ՉՎԱՃԱՌԵԼ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ»

Դերասանուհի, հաղորդավարուհի ԱՆՈՒՇԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ մտովի մեկ տարվա հեռուն գնալով` ասաց. «Երբ ընտրեցինք վարչապետին, բոլորս կանգնած էինք նրա կողքին եւ ուզում էինք ինչ-որ բան փոխել: Բոլորս ավելի քան հուսով էինք եւ վստահ, որ մեր հողերը, մեր հայրենիքը, մեր այդ բնության գեղեցկությունը ապահով ձեռքերում է, պաշտպանված ու չի վաճառվելու սրան-նրան: Բայց այլ պատկեր ենք տեսնում: Ամուլսարի թեմայով իմ ընկերներից սցենարիստ Արմինե Բայաջյանը մի լավ խոսուն մեջբերում էր արել, հայտնի հեղինակներից մեկը գրել է` «Երկրի ընդերքը ասես քո կնոջ արգանդը լինի` ներքին օրգանները, մի՞ թե դու թույլ կտաս, որ որեւէ մեկը դիպչի քո կնոջ արգանդին»: Սրա տակ ամեն ինչ ասված է: Եթե ձեռք տանք Ամուլսարին, կսկսվի փլվել այն ապահովության երազանքը, վստահությունը, որ ունեիր եւ, բնականաբար, կարող է  ցայտնոտ սկսել հասարակության կողմից»,- ասում է դերասանուհին ու շարունակում. «Այդ սարը օգտագործել, այրել, թափել ու, ի վերջո, ունենալ ոչի՞նչ: Այսպես, կամաց-կամաց մենք ունենք հանգած սարեր, որոնք ժամանակին նման ճակատագրի են արժանացել, իսկ  հասարակությունը կա՛մ չի իմացել, կա՛մ ուղղակի չի կարողացել դրա դեմն առնել: Հիմա մենք ուզում ենք, որ մեր երկրի գեղեցկությունը ինչ-որ հնարավոր է պահպանել: Եվ, ի վերջո, մենք խոսում ենք տուրիզմից, մեր երկրի շքեղությունից, գեղեցկությունից, առանձնահատկությունից, բայց, ինչ պատկեր ենք ունենում: Հուսամ, որ հասարակությունը չի փոխելու իր կարծիքը, անառողջ երեխաներ ունենալուց ավելի վտանգավոր բան չկա: Պետք է հնարավորինս պահպանել Ամուլսարը եւ կոպեկի համար չվաճառել մեր երեխաների առողջությունը: Այստեղ խոսում ենք նաեւ Ջերմուկի մասին, որը մեր երկրի կարեւոր զբոսաշրջային կենտրոնն է, որը մենք փաստորեն վնասում ենք, եւ հարց է, թե շահագործելով, էլ ի՞նչ ենք հասցնելու վնասել ու էլի փողի համար»:

«Սրբապղծություն եւ հոգեւոր հանցագործություն». հոգեւորականները կոչ ենք անում իրավապահներին պատասխանատվության ենթարկել հակաեկեղեցականներին

Ներկայացրեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА