o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ. «ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ԱԳՐԵՍԻԱՅԻՆ»

20.09.2019 22:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ. «ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ԱԳՐԵՍԻԱՅԻՆ»

«Ցավոք, երկրում իրավիճակն օրըստօրե ավելի ու ավելի անկայուն է դառնում: Տվյալ դեպքում հուսադրողն այն է, որ ՀՀ Զինված ուժերն ու Արցախի Պաշտպանության բանակը կայացած համակարգ լինելով, ունակ են գործել բնականոն հունով նաեւ ներքաղաքական վայրիվերումների պայմաններում: Սակայն բանակի մարտունակությունը, կառույցն անխափան գործելու ունակությունը բավարար չէ հակառակորդի երրորդ ագրեսիան կանխելու համար: Բանակին կայուն թիկունք եւ  անխափան գործող պետական համակարգ է հարկավոր»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով երկրում տիրող անորոշ վիճակին եւ դրա հնարավոր հետեւանքներին սահմանի վրա, ասաց ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ.

Ով է եղել Դավիթ Սանասարյանի հետ մեքենայում 9-ամյա տղային վրաերթի ենթարկելու ժամանակ

- Կա մի «կարմիր գիծ», մի կրիտիկական սահման, որը հատելուց հետո ներքին այդ վայրիվերումները կարող են կաթվածահար անել պետական ինստիտուտների աշխատանքը: Այսօր այդ շեմը դեռ չենք հատել, բայց շատ մոտ ենք: Առկա է կառավարման ճգնաժամ` պայմանավորված վարչապետի հախուռն, ոչ համակարգային գործելաոճով: Զուգահեռաբար անխոհեմ քայլերի պատճառով ստեղծվել է հանրային պառակտման ֆոն: Բնականաբար, որքան թուլանում է պետականությունն, այնքան ավելի մեծ է դառնում երրորդ ագրեսիայի հավանականությունը: Այո, արտաքին վտանգը միավորում է մեր հանրությանը, ինչը Բաքվում պետք է որ լավ գիտենան: 2016-ի ապրիլին նրանց ապշեցրել է մեր հանրության համախմբումը: Սակայն հակառակորդի հանդեպ այդ առավելությունը կարող է ի չիք դառնալ, եթե երկիրը վատ է կառավարվում: Կարծում եմ՝ հակառակորդը կարող է հարված հասցնելու որոշում կայացնել այն դեպքում, երբ մեր երկրում ներքաղաքական լարվածությունը հանգեցնի բացահայտ առճակատման՝ հանրության տարբեր սեգմենտների միջեւ, երբ պետական ինստիտուտների գործունեությունը կաթվածահար եղած լինի: Այժմ այդ վիճակում չենք, բայց անառողջ զարգացումներն այդ ուղիով են ընթանում: Ակնհայտ է, որ հակառակորդը հետեւողականորեն պատրաստվում է երրորդ ագրեսիային: Կրկնում եմ` հուսադրողն այն է, որ ՀՀ Զինված ուժերն ու Արցախի Պաշտպանության բանակը, ինչպես նաեւ Արցախի պետական համակարգը գործում են բնականոն եւ ունակ են արագ հակազդել հակառակորդի ոտնձգություններին: Այդ առումով հատկանշական է Արցախում մեկնարկելիք ռազմավարական զորավարժությունների փաստը: Իսկ ինչ վերաբերում է հակառակորդի կողմից հանկարծակի հարված հասցնելու հավանականությանը, ապա լայնամասշտաբ հարձակման նախապատրաստությունը չի կարող աննկատ մնալ մեզ համար: Այսօր Արցախի պետական սահմանի ողջ երկայնքով տեղադրված են տեսադիտարկման սարքեր, հակառակորդի մոտակա թիկունքը դիտարկվում է, ցանկացած շարժ ֆիքսվում է: Այդ առումով պետք է արժանին մատուցել Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ- լեյտենանտ Արշավիր Ղարամյանին, ով սկսած 2015 թվականից կոորդինացրել է տեսադիտարկման սարքերով պետական սահմանը կահավորելու աշխատանքները, որոնք, ի դեպ, ընդամենը մասամբ են իրականացվել պետական միջոցների հաշվին:

Ընդդեմ ՀՀ կառավարության. Դավիթ Հարությունյանը ժամը 1500 դոլարով ծառայություն է մատուցում ՀԿԵ-ին. «Ժամանակ»

ԶրույցըԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА