o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԸՆԹԱՑԻ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ»

20.09.2019 22:05 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԸՆԹԱՑԻ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ»

Անդրադառնալով ՀՀ-ում տնտեսության իրավիճակին եւ հետագա ճակատագրին, նման կարծիք հայտնեց նախկին պատգամավոր, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ:

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. «ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԱՍԱԾՆԵՐՆ ԱՀԱԶԱՆԳ ԷՐ»

- Եթե նկատել եք, վերջին շրջանում կառավարությունը այլեւս չի օգտագործում կամ խուսափում է օգտագործել իրենց իսկ խոստացված տնտեսական հեղափոխություն եզրույթը: Որովհետեւ, ըստ էության, հասկացել են, որ նման հասկացություն ուղղակի չի կարող լինել, այն էլ՝ ստեղծված իրավիճակում»:

Ես ինքս ի սկզբանե բազմիցս նշել եմ, որ ՀՀ-ում տնտեսական հեղափոխություն ասվածը  պարզապես անհնար է: Մի երկիր, որն ունի փոքր շրջանառություն, սուղ ռեսուրսներ եւ ոչ մեծ հնարավորություններ, կտրուկ տնտեսական զարգացումներ, իրենց ասածով՝ «տնտեսական հեղափոխություն», պարզապես անհնար է, որ ունենա: Սա հարցի, այսպես ասած, մակերեսային մասն է: Իսկ իրականում ՀՀ-ում գոյություն ունեցող իրավիճակը, երբ անօրինաչափ հետապնդվում են մարդիկ, փոփոխություններ են տեղի ունենում ամենատարբեր ոլորտներում, մասնավորապես՝ բանկային գաղտնիքի բացահայտման հարցում, ԱԱՀ-ն սահմանի վրա չգանձելու վերաբերյալ օրինագիծն է մերժվում, կտրուկ անկում ունեն կապիտալ ծախսերը, ներդրումների սով է, եւ այս պայմաններում նկատելի, առավել եւս՝ շոշափելի զարգացումը պարզապես բացառվում է: Ներդրումները հինգ անգամ պակասել են՝ նախորդ նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Այս ամենի պարագայում մի հատ էլ գումարում են անշարժ գույքի վերաբերյալ նոր օրինագիծ, որը տնտեսվարող սուբյեկտների մոտ ստեղծում է սարսափելի մեծ անորոշություն, որի պարագայում ՀՀ-ում գործունեություն ծավալելը կապված է լինում առկա ռիսկերի հետ:

​​​​​​​«Իրավունք» թերթը հայ նորօրյա ազատ մամուլի հնաբնակներից է». Պարույր Հայրիկյան

- Պարոն Բոստանջյան, կարելի՞ է ենթադրել, որ ստեղծված իրավիճակում ոչ միայն տնտեսական հեղափոխության մասին խոսելն է անիմաստ, այլ մի բան էլ հետընթաց ունենք տնտեսության զարգացման մեջ:

- Իհարկե: Չէի ցանկանա նման գնահատական տալ, բայց, այո, փաստ է, որ պետական կառավարման համակարգը իր արդյունավետության առումով բացարձակապես պրոֆեսիոնալ չէ: Ունի զրո արդյունավետություն, որոշում ընդունողները մասնագետ չլինելու պատճառով չեն կարողանում իրավիճակը սթափ գնահատել: Եվ նման պարագայում, բնական է, որ այսօր մեր տնտեսությունը հետընթացի նախանշաններ է ցույց տալիս: Իսկ այն ամենը, որոնք այսօր կառավարության անդամների կողմից բարձրաձայնվում են, որպես նվաճումներ` ուղղակի զարմանալի է: Ամենաչնչին բանը, ասենք, օրինակ, մարդը իր շքամուտքից դուրս եկավ, վերագրում են «աննախադեպ» բառով: Այս երկրում ամեն ինչը դառել է աննախադեպ, սա ուղղակի զավեշտալի է:

«Իշխանությունն անցել է ռեպրեսիաների կիրառման». Աղվան Պողոսյան

- Լավ, ո՞ւր են տանելու այս զարգացումները, այս տենդենցները:

- Մեկ բառով ասած` չափազանց մտահոգիչ է ներկայիս ՀՀ-ի վիճակն առհասարակ: Ապրում ենք մեծ անորոշության մի շրջանում, երբ հեռանկարն անգամ շատ աղոտ եւ մութ է:

- Որո՞նք են ելքերը:

- Ելքը մեկն է, պետք է կառավարման ղեկին հայտնվեն իսկապես մտահոգ մարդիկ, ովքեր անձնական ամբիցիաներից, իշխանասիրությունից վեր են: Ովքեր մտածում են երկրի, պետական շահերի մասին, այ նման մարդկանց անհրաժեշտությունն ունի այսօրվա մեր պետական համակարգը:

«Իշխանությունն անցել է ռեպրեսիաների կիրառման». Աղվան Պողոսյան

- Կա՞ն նման մարդիկ:

- Շատ-շատ, հայ իրականության մեջ պոտենցիալ կադրերը բավականաչափ են, ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի նրանք գրավեն իրենց տեղերը: Հիմա անուններ ասել չեմ ուզում, չեմ ցանկանում անձնավորել:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА