o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԴԵՌ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԻ, ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՉԿԱ

20.09.2019 22:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԴԵՌ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԻ, ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՉԿԱ

Ըստ արժանահավատ աղբյուրների, Հայաստանում միաժամանակ երկու ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունը ծայրահեղ մտահոգել է նաեւ ԵՏՄ երկրներին: Բանն այն է, որ hոկտեմբերի 1-ին նախատեսված է ԵՏՄ երկրների ղեկավարների գագաթաժողովը, եւ ահա առանցքային ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունը նաեւ գագաթաժողովի անվտանգության հետ կապված է լուրջ մտահոգություններ առաջացրել:

Պեսկովը հայտնել է, թե Պուտինն ինչով է առաջնորդվում միջազգային քաղաքականության մեջ

Համաձայն աղբյուրի, անվտանգության հետ կապված հարցերը նախ առաջին պլան բերեցին գագաթաժողովը տեղափոխալու հարցը: Բայց աստիճանաբար տրամադրություններն այլ ընթացք ստացան՝ ելնելով հետեւյալ տրամաբանությունից: Այսինքն, գագաթաժողովի տեղափոխումը նման պատրվակով կարող է նաեւ Փաշինյանի սրտով լինել: Հիշեցնենք այն խոսակցությունները, որ գագաթաժողովի նպատակով Հայաստան ժամանելու դեպքում ՌԴ նախագահ Պուտինը չի բացառվում, որ կալանավայրում այցելի Քոչարյանին, եթե իհարկե՝ նա այդ պահին լինի կալանքի տակ: Ընդ որում, ՌԴ մամուլի պատասխանատու Դմիտրի Պեսկովն, օրերս պատասխանելով հարցին, թե Պուտինը պատրաստվո՞ւմ է Երեւանում հանդիպել Քոչարյանին, ասաց. «Դեռ չգիտենք»: Սա հերքում չէ, այսինքն` այդպիսով Կրեմլը բացահայտորեն ցույց տվեց, որ առնվազն հանդիպման մտադրություն կամ ծրագրեր կան: Իսկ ահա Նիկոլը մինչեւ իսկ դատարանների վրա արդեն անթաքույց ճնշումներով Քոչարյանին չի ուզում բաց թողնել, եւ եթե նաեւ նախապես երաշխավորություն չտա Պուտինին՝ այցելել կալանավայր, ապա ըստ այդ վարկածի՝ կգործեր երկրորդ տարբերակը՝ Պուտինն առանց որեւէ բացատրության կարող է գագաթաժողովը տեղափոխել Մոսկվա: Երկու տարբերակն էլ կդառնար Նիկոլին ուղղված ՌԴ-ի բացահայտ ծանր հարվածը, եւ ահա դրանից խուսափելու համար կարող էր ավելի նախընտրելի տարբերակ համարվել ինչ-որ այլ պատրվակով գագաթաժողովը տեղափոխելը: Այսինքն` հարց է առաջանում՝ պատահակա՞ն էր հենց գագաթաժողովի շեմին երկու ուժային ղեկավարների հրաժարականն ու անվտանգության հարցով խնդիրների ստեղծումը, երբ ընդամենը դրանից օրեր առաջ Փաշինյանը Օսիպյանին ԱՄՆ գործուղելու հրաման էր ստորագրել, այսինքն՝ այդ պահին նրան պաշտոնից հեռացնելու որեւէ մտադրություն չուներ: Եվ ահա, համաձայն աղբյուրի, գագաթաժողովը անվտանգության նկատառումներով տեղափոխելու հետ կապված նախնական ռեակցիային հաջորդեց նորը, որ պետք չէ նման պատճառաբանությամբ տեղափոխել: Առավել եւս, որ Նիկոլն էլ «սայթաքեց»՝ հայտարարելով, թե համակարգը դրա ղեկավարները չեն, այսինքն, որ պաշտոնանկությունից հետո ԱԱԾ-ն էլ, ոստիկանությունն էլ նույն ռեժիմով գործում են: Իսկ դա ընկալվում է որպես երաշխիք, որ անվտանգության հարցով որեւէ խնդիր չի կարող ծագել: Եվ նկատենք, որ հենց այս տրամադրությունների փոփոխությունից հետո էլ նշանակվեցին այդ երկու կառույցների ղեկավարների պաշտոնակատարներ, իսկ դա նշանակում է, որ անվտանգության հետ կապված բոլոր հարցերը վերանում են: Բայց ահա դրա հետ մեկտեղ օրակարգ մտան հին հարցերը. Քոչարյանի գործը գագաթաժողովը տեղափոխելու պատճառ չի՞ դառնա, կամ Պուտինն այցելելով Երեւան, բանտում կհանդիպի՞ Քոչարյանին: Իհարկե, երկրորդ նախագահի բանտում մնալ-չմնալու հարցը պարզ կդառնա այսօր, եւ կան նախնական խոսակցություններ, որ ՍԴ որոշման հիմքն անտրամաբանորեն մերժելով, դատավորը շատ հնարավոր է, որ գրավի հիմքով ազատ արձակելու որոշում կայացնի: Այսինքն, ՍԴ որոշման հիմքով ազատ արձակելը ենթադրում էր նաեւ քրգործի կարճում, իսկ գրավի պարագայում գործը կմնա «կախված» Քոչարյանի գլխին, եւ կարող են ցանկացած պահին նրան նորից բանտ տանել: Եվ ահա աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ բանտում Քոչարյանին հանդիպելու որոշում դեռ այս պահին էլ Մոսկվայում չկա, կկայացվի միայն Քոչարյանի կալանքի հարցի հստակեցումից հետո: Նկատենք նաեւ, որ այս օրերին շրջանառության մեջ հայտնվեց տեղեկություն, թե հայաստանյան այցի ժամանակ Պուտինը հրաժարվել է Փաշինյանի հետ հանդիպումից եւ կբավարարվի միայն ԵՏՄ գագաթաժողովին մասնակցելով: Սակայն աղբյուրը տեղեկացնում է, որ այդ հարցով եւս որոշում դեռ չկա. դա հնարավոր տարբերակներից մեկն է, սակայն վերջնական բոլոր հստակեցումները կլինեն միայն առաջիկա օրերն, երբ նախ, պարզ կդառնա Քոչարյանի ազատության մեջ լինել-չլինելու հարցը, ապա՝ ինչ ընթացք կստանա Փաշինյանի ամերիկյան այցը:

«Չի´ հաջողվելու քեզ, Նիկոլ, այս երկիրը պահել ենք ու պահելու ենք». Գեւորգ Գեւորգյան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА