o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ ԲԴԽ-Ի ԿՈՂՄԻՑ

20.09.2019 21:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ ԲԴԽ-Ի ԿՈՂՄԻՑ

Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի օրերս կայացրած որոշմանը, մեզ հետ զրույցում նման մեկնաբանություն տվեց փաստաբանական թիմի անդամ ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԸ:

​​​​​​​«Հայտնվել ենք պետության իրավական կարկասի կազմաքանդման մարտահրավերին դիմագրավեելու անհրաժեշտության առջեւ»

- Դատարանի որոշումը չի բխում ՍԴ դատարանի 14/76 որոշման պահանջներից: Այն, ըստ էության, իրենից ենթադրում է առավելապես հղում Վճռաբեկ դատարանի որոշմանը, որը կարծում եմ, բոլորիս համար էլ հասկանալի է: Եթե մի նժարի վրա դնում ենք ՍԴ-ի որոշումը, իսկ մյուս նժարի վրա՝ Վճռաբեկ դատարանի որոշումը, ապա նախապատվությունը մշտապես տրվում է ՍԴ-ի որոշմանը: Քանի որ ՍԴ-ի որոշումները, ըստ էության, ենթադրում են սահմանադրական նորմերի մեկնաբանություն: Իսկ Սահմանադրությունը ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Հետեւաբար, դատարանի կայացրած որոշումը չի բխում ՍԴ-ի որոշումից եւ չի վերացնում 27-րդ հոդվածի խախտումը: Դրա վերաբերյալ հետագա գործողությունների մասին մեր փաստաբանական թիմը հայտարարություն կտարածի:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների անակնկալը Հայկ Մարությանին.168.am

- Ինչո՞ւ, ըստ Ձեզ, դատարանը փաստորեն անտեսեց ՍԴ-ի որոշումը:

- Նիստից մեկ օր առաջ տեղի ունեցած հայտնի իրադարձությունը կարծես թե դարձավ ՍԴ-ի որոշումը: Հնչեցին քաղաքական գնահատականներ, այն պարագայում, երբ ՍԴ-ի որոշումները ենթակա են պարտադիր կատարման բոլորի համար` անկախ քաղաքական, իրավական կամ ցանկացած այլ տեսակի ոլորտային գործունեությունից: Եվ դա, իհարկե, մտահոգիչ էր, դա, իհարկե, իրենից ենթադրում էր խիստ աննախադեպ իրավիճակ, որն իր հետեւանքները կարող էր եւ ունենալ եւ չունենալ: Բայց մենք փաստերով ենք խոսում, փաստը այն է, որ այդ ամենը տեղի ունեցավ նիստից մեկ օր առաջ: Այն պարագայում, երբ, ի վերջո, դատական իշխանությունը այնպես չէ, որ չի հետեւում լրահոսին: Այստեղ ես հետեւյալն եմ գտնում, որ գործընթացները պետք է լինեն իրավական տիրույթում, եւ այն պնդումները, որը մենք ներկայացնում ենք ՍԴ-ի որոշման վերաբերյալ, ակնհայտ են: Այսինքն, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:

«Հրայր Թովմասյանը հետապնդվում է երկու հիմնական պատճառով». փաստաբան

- Այսինքն` դատարանները շարունակո՞ւմ են գործադիր կոշիկի տակ մնալ:

- Ես գտնում եմ, որ դա իրենից որոշակիորեն քաղաքական հայտարարություն է ենթադրում, ուստի զերծ կմնամ պատասխանից: Ես, որպես փաստ, կարձանագրեմ, որ ցանկացած  նման իրավիճակներում, երբ նիստից առաջ քաղաքական հայտարարություններ, գնահատականներ են հնչում, ուղղակիորեն վերաբերվում են դատական իշխանություններին: Այդ ժամանակ դատական իշխանությունը, ելնելով իրեն Սահմանադրությամբ վերապահված լիազորություններից, պետք է պաշտպանված լինի դատական խորհրդում: Բայց Դավիթ Գրիգորյանի դեպքերը ցույց տվեցին, որ դատավորները պաշտպանված չեն ԲԴԽ-ի կողմից: Անգամ ԲԴԽ դատավորներից մեկը այնպիսի հայտարարություններ է իրեն թույլ տվել, որի հիման վրա Դավիթ Գրիգորյանի կողմից զրպարտության հայց է ներկայացվել: Ես կխնդրեմ, որ հենց սրա վրա ուշադրություն դարձնեք. ԲԴԽ անդամը, որն իր երդումով, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունով կոչված է ապահովվելու դատարանների անկախությունը, խախտում է այդ ամենը: Եվ, ըստ էության, դատավորին դարձնելով զրպարտության թիրախ:

«Նիկոլի ուզածը խամաճիկ ՍԴ ունենալն է». Վահան Բաբայան

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА